Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

35°13′33″ հս. լ. 80°51′10″ ամ. ե. / 35.225833° հս. լ. 80.852778° ամ. ե.

Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ
Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ
Ամբողջական անվանում Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ
Նախկին անվանումներ Կարոլինաս մարզադաշտ (1994-1996)
Էրիքսոն մարզադաշտ (1996-2004)
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոտ, Հյուսիս. Կարոլինա, ԱՄՆ
Հիմնադրված 1994թ. ապրիլի 22
Բացված 1996թ. սեպտեմբերի 14
Կառուցման գին $248 միլիոն USD
Ճարտարապետ Պոպուլուս Արքիթեկտս (հիմնարկություն)
Սեփականատեր Կարոլինաս Ստեդիում
Տարողություն 73 778
Տնային թիմ «Կարոլինա Պանթերս» (NFL) 1996-ներկա
Դաշտի չափսեր 80 x 121 մետր

Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտը (անգլ.՝ Bank of America Stadium) գտնվում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում: Հանդիսանում է «Կարոլինա Պանթերս» ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտը: 2002թ.-ից սկսած այստեղ անց են կացվում նաև ամերիկյան ֆուտբոլի «Բելկ Բոուլ» (անգլերեն ՎԻՔԻՊԵԴԻԱ) կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, տեղի են ունեցել նաև ֆուտբոլային ակումբի «ACC-ի առաջնություն» (անգլերեն ՎԻՔԻՊԵԴԻԱ) մրցաշարի 2010-2011թթ. խաղարկությունները: Մարզադաշտը տեղավորում է 73 778 հանդիսականի:
Մարզադաշտը 1994թ. բացվեց Կարոլինաս մարզադաշտ (անգլ.՝ Carolinas Stadium) անվամբ: 1996թ. շվեդական «Էրիքսոն» տելեկոմունիկացիոն ընկերությունը 10 տարով գնեց մարզադաշտի անվանման իրավունքները` վճարելով 25 միլիոն դոլար: 2004թ. Էրիքսոն մարզադաշտ (անգլ.՝ Ericsson Stadium) անվանումը վերագնվեց «Բանկ օֆ Ամերիկա» կորպորացիայի կողմից 20 տարով: Դրանից հետո մարզադաշտին անվանում էին նաև հասարակայնորեն առավել հայտնի «Դը Վոլտ» (անգլ.՝ The Vault` պահեստ կամ ապաստարան) ձևով:
Մշակութային միջոցառումներից առավել աչքի է ընկնում 1997թ. օգոստոսի 10-ին կայացած «Ռոլինգ Սթոունզի» համերգը:

Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg