Բանակային զինապահեստ (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանակային զինապահեստ
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1820
ՃարտարապետԼուիջի Ռուսկա
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Բանակային զինապահեստ (ռուս.՝ Войсковой арсенал), շենք ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Ճարտարապետ` Լուիջի Ռուսկա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապահեստի շենքը նախագծել է ճարտարապետ Լուիջի Ռուսկան։ Երմակի պողոտայի և Տրոիցկի հրապարակի անկյունում 1820 թվականին այն կառուցել է բանակային ճարտարապետ Կ. Կ. Պեյկորը, որն ակտիվորեն մասնակցել է Նովոչերկասկի շինարարությանը նրա գոյության առաջին տարիներին։

Զինապահեստի մուտքերից մեկը

Գտնվելով Հաղթական կամարի հարևանությամբ (Պետերբուրգյան զառիվայր, այժմ` Գերցենի զառիվայր)` զինապահեստի շենքը ոճով մոտ է նրան։ Այս շինությամբ Պեյկորը ցանկանում էր մեկ ամբողջություն դարձնել Պետերբուրգյան զառիվայրը և դեպի Մայր տաճարի հրապարակ տանող Երմակի պողոտան։ Մեկ հարկանի П-աձև շենքի կողային թևերը ճակատին ունեցել են չորսսյունանոց սյունասրահներ, որոնք զարդարված էին բրոնզե դրոշներով և զինվորական տարբերանշաններով (չեն պահպանվել)։ Զինապահեստի առջևի հարթակում, որը ցանկապատված էր շղթաներով, տեղադրված էին նաև թնդանոթներ և գնդեր, որոնք կազակները ձեռք էին բերել ինչպես ազովյան մարտերում, այնպես էլ անգլո-ֆրանսիական զավթիչներից Տագանրոգի պաշտպանության ժամանակ, երբ 1855 թվականի հուլիսին դեսանտ իջեցնելու պահին նրանք գրավել էին անգլիական ռազմական «Ջասպեր» շոգենավը[2]։

Ներկայումս զինապահեստի պահպանված մասերում զորամաս է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ ГУ «Областная инспекция по охране и эксплуатации памятников истории и культуры» № 124 от 31.12.2002
  2. СИМВОЛЫ КАЗАЧЬЕЙ СЛАВЫ
  3. Здание войскового арсенала.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]