Բամիա (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բամիա
Ենթատեսակկերակուր
 Bamia Վիքիպահեստում

Բամիան Միջին արևելյան, թուրքական, իրանական, ասորական, հայկական, աֆղանական, սուդանյան շոգեխաշած ուտեստ է, որ պատրաստվում է գառան կամ ոչխարի մսով, բամիայով և լոլիկով[1][2][3]։ Լրացուցիչ բաղադրամասերից են լոլիկի թանձրուկը, սոխը, սխտորը, գինձը, բուսայուղը, աղը և պղպեղը[1]։ Ուտեստի անունը հենց հուշում է, որ բամիան, որը արաբերեն բառ է, նրա մեջ հիմնական բաղադրիչ է[4]։ Հունաստանում և Կիպրոսում բանջարեղենային բամիան շատ ընդունված է պասուց շրջանում՝ նախքան Զատիկը։

Տարածաշրջանային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում բամիան անատոլիական շոգեխաշած մսից ուտեստ է, որ ունի քաղցր ու թթու համ[5]։ Այն պատրաստվում է բամիայով, կիտրոնի հյութով, ձիթայուղով, շաքարով, աղ ու պղպեղով[5]։ Թուրքական բամիան մատուցվում է հիմնական կերակրատեսակների միջև՝ տոնական սեղանների շուրջ[5]։ Եգիպտոսում սովորաբար բամիայի մեջ օգտագործում են գառան ջլեր, որը եփելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում[6]։ Եգիպտական ավանդական սխտորով թանձրուկը սովորաբար ուտեստին լրացուցիչ համ է հաղորդում[7]}}[6]: Իրանում և Աֆղանստանում բամիան մատուցվում է խորեշի հետ՝ բրնձով և հատկապես տարածված է հարավային նահանգներում։ Իրաքի հրեաները բամիայի մեջ ձավարեղեն են ավելացնում։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերեն՝ արաբ․՝ بامية ‎‎ բամյա կամ բամիա բի լամ (արաբ․՝ البامية باللحم أو شوربة البامية‎‎ բառը նշանակում է մսով բամիա, հունարեն՝ μπάμια; թուրքերեն՝ bamya.[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Webb, L.S.; Roten, L.G. (2009). The Multicultural Cookbook for Students. EBL-Schweitzer. ABC-CLIO. էջեր 286–287. ISBN 978-0-313-37559-0.
  2. Kopka, D. (2011). Passport Series: Middle East. Passport Series. Lorenz Educational Press. էջ 70. ISBN 978-0-7877-8716-5.
  3. Claudia Roden, A New Book of Middle Eastern Food, p. 248
  4. «Bamya». Nişanyan Sözlük. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Basan, G.; Basan, J. (2007). Middle Eastern Kitchen. Hippocrene Books. էջ 225. ISBN 978-0-7818-1190-3.
  6. 6,0 6,1 Smith, A. (2013). The Oxford Encyclopedia of Food and Drink in America. The Oxford Encyclopedia of Food and Drink in America. OUP USA. էջ 678. ISBN 978-0-19-973496-2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «New Statesman». Volume 113. Statesman and Nation Publishing Company. 1987. էջ 36.
  8. Turkey (անգլերեն). Michelin Travel Publications. 2000. էջ 94.