Բաղաձայնական տեղաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաղաձայնական տեղաշարժ, բաղաձայնների տեղաշարժ, հնչյունափոխության տեսակ, մասնավորապես հնդեվրոպական նախալեզվի պայթական բաղաձայնների որոշակիորեն համակարգված փոփոխությունները ցեղակից լեզուների մի մասում, այդ թվում և հին հայերենում, ապա և՝ ետգրաբարյան հայերենի որոշակի վիճակներում, փուլերում[1]։

Տեղաշարժերը հանդես են գալիս աստիճանակարգությամբ՝ առաջին տեղաշարժ, երկրորդ տեղաշարժ և այլն։ Հնդեվրոպական պայթականների համակարգը եռաստիճան (եռաշարք) էր՝ շնչեղ ձայնեղներ-պարզ ձայնեղներ-խուլեր։ Որոշ հնդեվրոպաբաններ ընդունում են նաև 4-րդ՝ շնչեղ խուլերի բաղաձայնական աստիճանը։

Բաղաձայնների առաջին տեղաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է հնդեվրոպական մի շարք լեզուներում պայթականների կանոնավորված փոփոխությունների ընդհանրացված համադրությունը։

հնդեվրոպական սանսկր. Հունարեն գերման. հայ.
*p *t *k(w) p t k p t k/p f þ χ(w) հ թ ք
*b *d *g(w) b d g b d g/b p t k(w) պ տ կ
*bh *dh *g(w) հ bh dh gh ph th kh/ph b d g(w) բ դ գ

Բաղաձայնների երկրորդ տեղաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղաձայնների երկրորդ տեղաշարժն արտահայտվում է այն անցումներով, որ կատարել են հինհայերենյան պայթականներն ու հպաշփականները ետգրաբարյան որևէ վիճակում։ Հայ բարբառագետներն այստեղ նոր աստիճանավորում են սահմանում՝ առաջին տեղաշարժ, երկրորդ տեղաշարժ, տեղաշարժ-տեղափոխություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան (1987). Հայերենագիտական բառարան. Երևան: «Հայաստան». էջ էջ 85.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական կոնսոնանտիզմը միջազգային լեզվաբանության գնահատմամբ, Ե., 1976,
  • Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա-Նոր Նախիջևան, 1911,
  • Գրիգորյան Ա. Վ., Հայ բարբառագիտության դասընթաց, Ե., 1957։