Բալիջա քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիջա քարանձավ
Տեսակէքսկուրսիոն անձավ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲազար-Բեյլան
Քարտեզ
Քարտեզ

Բալիջա քարանձավ (թուրքերեն՝ Ballıca Mağarası), փոքրիկ քարանձավ Բազարից 6 կմ (3.7 մղոն) դեպի հարավ-արևելք։ Քարանձավը գտնվում է Բալիջա գյուղից 600 մ (2000 ֆուտ) դեպի հարավ-արևելք։

Բալիջան բրածո օրգանիզմների քարանձավ է։ Նրա ընդհանուր երկարությունը 68 մ է (223 ֆուտ)։ Վերին հատվածները կազմված են պալեոզիական դարաշրջանի մարմարից և կրաքարից։ Մուտքի վերևի հատվածը բաղկացած է երկու շերտերից ներքևի հատվածը՝ հինգ շերտերից, ընդհանուր առմամբ յոթ շերտեր։ Հինգ շերտերը ձևավորվել են երեք դարաշրջանում։ Հատվածներից առաջինը ձգվում է հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք, և բաղկացած է երկու շերտերից։ Երկրորդ հատվածը, որը կազմում են երրորդ և չորրորդ շերտերը, ձևավորվել է երկրորդ էվոլյուցիոն դարաշրջանում, իսկ 5-րդ շերտը ձևավորվել է 20-րդ դարում։ Պատկերասրահը, բաց տարածության մեջ գտնվող լճակի հետ միասին, կազմում են քարանձավի առաջին բաժինը՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Այն բաղկացած է առաջին հարկում ստալակտիտների և ստալագմիտների, ինչպես նաև բրածո դահլիճից, իսկ երկրորդ հարկում՝ թևավոր չղջիկների դահլիճից։ Շքեղ պատկերասրահի երրորդ հարկում ձևավորված են երեք հարակից սրահներ՝ Սնկի, Սյան և Նոր Սրահը։ Քարանձավի տարբեր մասերում ապրում են գաճաճ չղջիկների խմբեր, որոնց կարելի է լսել և զգալ հոտը, որոնց հազվադեպ կարելի է տեսնել։ Քարանձավը հիասքանչ է իր գույների բազմազանությամբ, իսկ ֆիլտրացված օդը հարուստ է թթվածնով։

Նոր Սրահը գտնվում է մուտքից մոտ 45-50 մ (148-164 ոտնաչափ) հեռավորության վրա։ Նոր Սրահում կան մնացորդներ (գաջե պատերը, գաջապատ նյութերից պահեստ եւ այլն), որոնք վկայում են պատմական մի հատվածում մարդկանց կողմից օգտագործված լինելու մասին։ Սրահի ներսում կան բազմաթիվ ստալակտիտներ, ստալագմիտներ, սյուներ և ջրամբարներ։

2019 թվականին քարանձավը ներառվել է Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Permanent Delegation of Turkey to UNESCO — Описание на странице ЮНЕСКО предполагаемjuj объекта наследия (2019 թ․ ապրիլի 17). «Nature Park of Ballıca Cav». UNESCO (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]