Արքայուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքայուն, մոնղոլների՝ քրիստոնյաներին տված անվանումը։ Հանդիպում է չինական, պարսկական, արաբական, հայկական և վրացական աղբյուրներում՝ իբրև անձնանուն կամ դավանական պատկանելություն ցույց տվող վերադիր։ Ենթադրում են, որ «Արքայուն» բառը ծագել է՝

  1. Քրիստոս անվան մոնղոլերեն «էրքե» ձևափոխությունից,
  2. արքոն (իշխան, պետ) հունարեն բառից՝ հոգևոր պետ իմաստով,
  3. հայերեն արքա կամ արքայուն բառից, որ իմաստով համազոր է ասորերեն «մըլքըյը»-ին (արքայականք)։

Վերջին ստուգաբանության հեղինակը ակադ․ Նիկողայոս Մառն է, որը Արքայունի գործածությունը կապել է Հայաստանից (սկսած 7-րդ դարից) Միջին Ասիա ու Չինաստան հեռացած քաղկեդոնական հայերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 156