Արքայադուստրը սիսեռահատիկի վրա (ֆիլմ)
Արքայադուստրը սիսեռահատիկի վրա ռուս.՝ Принцесса на горошине | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 1976 և մայիս 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Ռիցարև |
Սցենարի հեղինակ | Ֆելիքս Միրոներ |
Դերակատարներ | Ալիսա Ֆրեյնդլիխ, Ինոկենտի Սմոկտունովսկի, Իգոր Կվաշա և Վլադիմիր Զելդին |
Օպերատոր | Վյաչեսլավ Եգորով |
Երաժշտություն | Անտոնիո Վիվալդի |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 89 րոպե |
«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (ռուս.՝ «Принцесса на горошине»), գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ[1][2], որ նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (1835), «Խոզարածը» (1841), «Ճանապարհի ընկեր» (1835), «Ամենաանհավատալին» (1870) հեքիաթների հիման վրա։ Վերջին երկու հեքիաթներն օգտագործվել են սյուժեին հակադիր վերջաբանով (օրինակ՝ «Ճանապարհի ընկեր» հեքիաթի բնօրինակում հերոսը որպես լուծում արքայադստեր մոտ է տանում տրոլի գլուխը, որը բացասական հերոս է)։
Ֆիլմում հնչում է Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրինա Մալիշևա – արքայադուստր սիսեռահատիկի վրա
- Անդրեյ Պոդոշյան – արքայազն (հնչյունավորում է Ստանիսլավ Զախարովը)
- Ինոկենտի Սմոկտունովսկի – թագավոր հայր
- Ալիսա Ֆրեյնդլիխ – մայր թագուհի
- Իրինա Յուրևիչ – 1-ին արքայադուստր
- Մարինա Լիբակովա-Լիվանովա – 2-րդ արքայադուստր
- Սվետլանա Օռլովա – 3-րդ արքայադուստր
- Յուրի Չեկուլաև – 1-ին թագավոր
- Ալեքսանդր Կալյագին – 2-րդ թագավոր
- Իգոր Կվաշա – տրոլ
- Գալինա Բելոզյորովա – աղջիկ
- Վլադիմիր Զելդին – օգեր-հոֆմեյստեր
- Նիկոլայ Լավրով – նկարիչ
- Եվգենի Ստեբլով – բանաստեղծ
- Յոզեֆ Սեբեկ – հաղթող (լուսագրերում նշված է որպես «Ի. Շեբեկ»)
- Ինգա Բուդկևիչ – մարքիզուհի
- Վասիլի Կուպրիյանով – խոզարած
- Վալենտին Գոլուբենկո – դահիճ
- Նադեժդա Սամսոնովա – գլխավոր օրիորդ
- Իրինա Մուրզաևա – մարքիզուհի
- Վիկտոր Սերգաչյով – մունետիկ
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Բորիս Ռիցարև
- Սցենարիստ՝ Ֆելիքս Միրոներ
- Օպերատոր՝ Վյաչեսլավ Եգորով, Ալեքսանդր Մաչիլսկի
- Նկարիչ՝ Օլգա Կրավչենյա, Նադեժդա Ֆադեևա
- Մոնտաժող՝ Նինա Վասիլևա
- Տնօրեն՝ Իգոր Դեմուխ
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղարվեստական ֆիլմ, գունավոր
- Ֆիլմում կարելի է տեսնել չեխական (ֆիլմում հայտնվելու հերթականությամբ) Բլատնա, Չերվենա-Լգոտա, Պերնշտեյն, և Լեդնիցե ամրոցները։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 – Ռիգայի X համամիութենական կինոփառատոնի ժյուրիի հատուկ դիպլոմ «Հեքիաթի ժանրի զարգացման գործում ստեղծագործական ջանքների համար», ստացել է ռեժիսոր Բորիս Ռիցարևը «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ֆիլմի համար (մանկական ու պատանեկան ֆիլմերի մրցույթ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
|