Արտ Սևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտ Սևադա
Արտակ Սամվելի Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 23, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրԱբովյան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան և Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ)
Մասնագիտությունկինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Սամվել Սևադա
Կայքsevada.com

Արտ Սևադա (իրական անունը՝ Արտակ Սամվելի Գրիգորյան), (հուլիսի 23, 1972(1972-07-23), Աբովյան, Հայաստան), ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, նկարիչ Սամվել Սևադայի ընտանիքում։ Ստացել է երաժշտական կրթություն (ջութակ, դաշնամուր, փողային գործիքներ)։

  • 1990 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանում ուսանել է երաժշտական կոմպոզիցիա և գծանկարչական ձևավորում։
  • 1998 թվականին հիմնել է «Սևադա Փրոդաքշն» ընկերությունը, որն զբաղվում է արվեստի տարբեր տեսակներով (գծանկարչական ձևավորում, հեռուստագովազդներ, գովազդային հոլովակներ և այլն)։
  • Համագործակցել է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Ուորներ Բրադերսը, Փարամաունթը, Ջորջիո Արմանին, Ռասպուտինը և այլն
  • 2004 թվականին հիմնել է «EdgeArt Entertainment» ընկերությունը, որի միջոցով ստեղծել է «Իբրև սկիզբ», «Միկոշ», «Պարան» կարճամետրաժ ֆիլմերը, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների և դարձել դափնեկիր։
  • «Sevada Short Films Trilogy» DVD տարբերակն արժանացել է նաև մի շարք հանրաճանաչ կինոքննադատների հավանությանը՝ անվանելով նրան «նոր կինոլեզու ներմուծող» հայ կինոարվեստում
  • 2007 թվականին հրավեր է ստացել «Շարմ» ընկերությունից` նկարելու «Երեք գույներ սև սպիտակով» կարճամետրաժ ֆիլմը, որը պետք է ներկայացվեր 10 կինոբեմադրիչների կարճամետրաժ ֆիլմերի հետ Երևանին նվիրված գեղարվեստական ֆիլմում, սակայն ֆիլմը չի ընդգրկվել այդ շարքում, քանզի ընկերությունը գտել է, որ այն տարբերվում է մնացածից։ Ֆիլմը ներկայացվել է առանձին կարճամետրաժ և հաղթել է բազմաթիվ փառատոներում
  • 2009 թվականին «GRIGOCORP» ընկերությունը ընդլայնել է արվեստի բնագավառում գործունեության ծավալն ավելացնելով «EpixArts Software», «Game Development», «iDuduk, iZurna, iShvee for iOS» նախագծերը, «Menua Publications» էլեկտրոնային գրքերի հրատարակումը, «YouTempo Music Group» երաժշտության վաճառքի և «Dustworx Pictures» կինո-պրոդյուսերական ընկերությունները։ Աշխատում է «Աստվածախաղ», «Սասունցի Դավիթ», «Ժամանակի փոթորիկներ», «Մահվան ծառը», «Վերջին տրուբադուր» ֆիլմերի, ինչպես նաև՝ «The Genex» ամերիկյան ֆիլմի վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Երեք երաժշտական սկավառակների հեղինակ է՝

  • «Սրտի բաբախյուն», 1995
  • «Մենության տարիներ», 1998
  • «Տարանջատված», 2000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]