Արտաշես Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1928 |
Մահացել է | փետրվարի 13, 1999 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բուսաբան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Արտաշես Մանասի Աղաջանյան (սեպտեմբերի 22, 1928 - փետրվարի 13, 1999, Երևան, Հայաստան), բույսերի գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1988)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1955-1967 թվականներին եղել է Լենինականի ընտրասերումնաբանական կայանի բաժնի վարիչ, 1990-1995 թվականներին՝ ՀԽՍՀ Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են լոլիկի անհամատեղելիության գենետիկային, որի հիման վրա մշակել է բույսերի սեռային բազմացման հայեցակարգ, ինչպես նաև բույսերի ինքնահամատեղելիության և միակողմանի անհամատեղելիության էվոլյուցիային, ներտեսակային ու միջտեսակային անհամատեղելիության կենսաբանությանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|