Արսեն Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Զաքարյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1941(1941-09-06) (82 տարեկան)
ԾննդավայրԱլաշկերտ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Արսեն Եղիշեի Զաքարյան (սեպտեմբերի 6, 1941(1941-09-06), Ալաշկերտ), հայ բանաստեղծ, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Զաքարյանը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 6-ին, Հոկտեմբերյանի շրջանի Սովետական գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ալաշկերտ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության (հեռակա) և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ֆակուլտետները։

Աշխատել է մանկավարժության, կոմերիտմիության ոլորտներում, Արմավիրի քաղաքապետարանում, զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Ստեղծել և ղեկավարում է «Գրական Արմավիր» ստեղծագործական հասարակական կազմակերպությունը։ Խմբագրել և հրատարակել է Արմավիրի մարզի և ԼՂՀ Շուշիի տարածաշրջանի ստեղծագործողների 4 ժողովածուներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդն իր կերպի մեջ, Երևան, 2016[2]։
  • Բացված առագաստներ։ Երևան, 2014[3]։
  • Գոհարաժպիտ, Երևան, 2010։
  • Առինքնող պատգամ, Երևան, 2009[4]։
  • Հոգու մեղեդիներ, Երևան, 2008[5]։
  • Մարող արև, Երևան, 2006։
  • Հազարատող, Երևան, 2005։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արմավիրի պատավոր քաղաքացի», 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արսեն Զաքարյանի մասին ՀԳՄ կայքում
  2. Զաքարյան, Արսեն Եղիշեի (2016). Նիկողոսյան, Տիգրան (ed.). Մարդն իր կերպի մեջ։ Բանաստեղծություններ. Երևան: ՀԳՄ հրատ. ISBN 978-9939-58-252-8.
  3. Զաքարյան, Արսեն Եղիշեի (2014). Բացված առագաստներ։ Բանաստեղծություններ. Երևան: Ա. հ. ISBN 978-9939-0-1036-6.
  4. Զաքարյան, Արսեն Եղիշեի (2009). Առինքնող պատգամ։ Բանաստեղծություններ. Երևան: Ա. հ. ISBN 978-9939-53-280-6.
  5. Զաքարյան, Արսեն Եղիշեի (2008). Սահակյան, Ռաֆայել (ed.). Հոգու մեղեդիներ։ Բանաստեղծություններ. Երևան: Պարգև Ոսկանյան. ISBN 978-99930-962-7-6.