Արսեն Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Գասպարյան
Դիմանկար
Ծնվել է1983(1983)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵրևանի Պետական Համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքարաքոսաբան
ԱշխատավայրԵրևանի բուսաբանական այգի

Արսեն Գասպարյան1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ քարաքոսաբան, սնկաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Գասպարյանը ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել և ստացել է գիտությունների դոկտոր (Dr.Sc.) գիտական աստիճանը Բեռլինի Ազատ համալսարանում (Բեռլինի բուսաբանական այգի և թանգարան)։ Եղել է նույն համալսարանի բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ։

Այժմ նա ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու տնօրենն է[1]։

Դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2001-2003 թվականներին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Գասպարյանը 2007-2012 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում։

2009-2016 թվականներին նա եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, իսկ 2016 թվականից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, որպես ծրագրի համակարգող և բնապահպանական ծրագրերի ղեկավար։

2020 թվականից Արսեն Գասպարյանը ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է։

Ramalina arsenii քարաքոսը

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):

Միջազգային հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական գործունեության ընթացքում Հայաստանի համար հայտնաբերել է ավելի քան 200 քարաքոսի նոր տեսակ, և 5 նոր տեսակ ամբողջ աշխարհում։ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii[2]։ Ռամալինա ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսներ ունի, իսկ նոր տեսակը[3], որ հայտնաբերվել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ Իսպանիայի լեռնային շրջաններում, քարերի վրա աճող տեսակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արսեն Գասպարյանն ընտրվեց ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում».
  2. «եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են հայ գիտնականի անունով՝ Ramalina arsenii».
  3. Sérusiaux, Emmanuël; Boom, Pieter van den; Magain, Nicolas (2021-11). «Ramalina arsenii, an additional new species in the R. pollinaria group in Western Europe». The Lichenologist (անգլերեն). 53 (6): 433–439. doi:10.1017/S0024282921000372. ISSN 0024-2829.