Արջատխլենու արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջատխլենու արգելավայր
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՏավուշի մարզ
Աշխարհագրական տեղադրաումԻջևանի լեռներ
Հիմնվել է1958
Մակերես40 հեկտար
ԲԾՄ1500 մետր և 1800 մետր
Արջատխլենու արգելավայրը գտնվում է Հայաստանում
Արջատխլենու արգելավայր
Արջատխլենու արգելավայրը գտնվում է Տավուշի մարզում
Արջատխլենու արգելավայր

Արջատխլենու արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտ՝ Խաչաղբյուր գետի ավազանում՝ Իջևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին՝ ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրություններում[1]։

Կազմավորվել է 1958 թվականին, ունի 40 հա տարածք։ Ստեղծվել է մնացուկային արջատխլենու և հատապտղային կենու պուրակների պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 120-150 տարեկան ծառեր, որոնց բարձրությունը 20 մետրից ավելի է, տրամագիծը՝ մոտ մեկ մետր։ Այստեղ արջատխլենին բազմանում է սերմերով։ Արջատխլենին, ի տարբերություն սովորական տխլենու թփի, բարձրահասակ, բրգաձև խիտ սաղարթով և մուգ մոխրագույն խորը ճաքճքված բնով ծառ է։ Նրա վարդագույն երանգով ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 20 — 150 էջ։
  2. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ,« Խազեր», Երևան 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։