Արմեն Մելիքյան (վիրաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մելիքյան (այլ կիրառումներ)
Արմեն Մելիքյան
Ծնվել էմարտի 20, 1961(1961-03-20) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանպրոֆեսոր (1995) և բժշկական գիտությունների դոկտոր (1994)
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Արմեն Ռաֆայելի Մելիքյան (մարտի 20, 1961(1961-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1995), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2006 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 1986 թվականին վերապատրաստվել է Զապորոժիեի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1991 թվականին՝ Միչիգանի համալսարանի էնդովիրաբուժության ամբիոնում, 1993 թվականին՝ Իսրայելի Տեխնիոնի ինստիտուտում։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1990-1995 թվականներին` դոցենտ, 1995 թվականից` պրոֆեսոր, 1990-1992 թվականներին` «Մալաթիա» բժշկական կլինիկայի վիրաբուժական ծառայության ղեկավար, 1997-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1998 թվականից՝ ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1999-2002 թվականներին` Հայաստանի Օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ։ 2007 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ընդերադիտական վիրաբուժության եղանակների մշակման և գործնականում ներդրման հարցերին։ 1992 թվականին կատարել է Հայաստանում առաջին էնդոսկոպիկ վիրաբուժությունը։ ՀՀ ընդերադիատական վիրաբուժական ընկերության նախագահ (1995), ՌԴ նույնանուն ընկերակցության նախագահության (1999), Եվրոպայի ընդերադիտական ընկերակցության տնօրենների խորհրդի (1999) անդամ։ 2002 թվականից «Հայաստանի ընդերադիտական վիրաբուժություն» (ռուսերեն) հանդեսի գլխավոր խմբագիր[1]։ Հեղինակ է 4 մենագրությունների, 4 մեթոդական ձեռնարկների, 122 գիտական աշխատությունների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու մասին