Արձագանք (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձագանք (այլ կիրառումներ)
Արձագանք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Հայաստան Հայաստան
Երևան
Ժանրերպոպ ֆոլկ
Գործունեություն1969–ներկա
Կայքardzagank.com/am/home
Անդամներ
Արտավազդ Բայաթյան - վոկալ
Եղիշե Պետրոսյան - կիթառ, վոկալ
Հրանտ Ասատրյան - ստեղնաշարայիններ
Վաչագան Հայրապետյան - հարվածայիններ
Նախկին անդամներ
Վահան Օհանյան† - բաս կիթար, ստեղնաշարայիններ

Արձագանք, հայկական երաժշտական խումբ՝ ստեղծված 1969 թվականին։

Արձագանք խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամները համադասարանցիներ էին՝ իսկ հիմնադիրներն են Արտավազդ Բայաթյանը և Եղիշե Պետրոսյանը։ Ելույթ ունենալով դպրոցական, ապա բուհական դահլիճներում՝ խումբը սիրվեց շատ կարճ ժամանակում։ Երգերի երաժշտության և խոսքերի հեղինակները հիմնականում խմբի անդամներն են։ Նրանք մասնակցել են շատ փառատոնների, մրցույթների ու համերգների, իսկ 1982 թ-ին «Ոսկե Կամերտոն» համամիութենական մրցույթում զբաղեցրել են առաջին տեղը։ Երբ մահացավ ստեղնաշարահար Վահան Օհանյանը ի հիշատակ նրան թողարկվեց իր հեղինակած երգերի ձայնասկավառակը[1]։
Հանրահայտ «Ծնունդդ շնորհավոր» երգի շնորհիվ «Արձագանք»-ը հասավ հաջողության գագաթնակետին։ Այս երգը երբեք չի հնանում. այն հնչել է ու շարունակում է հնչել շատ ու շատ տարեդարձներին։ Այն եռալեզու է՝ հայերեն, ֆրանսերեն և իսպաներեն։ Երգը Արտավազդ Բայաթյանը գրել է իր կնոջ համար[2]։ 1995 թ-ին նկարահանվել է «Կենցաղային երգի» տեսահոլովակը[3]։ Իսկ 2007 թ-ին Երևանում տեղի ունեցավ «Ինչ-որ մի օր» վերնագրով հանրահայտ համերգը, որը երբեմն հեռարձակվում է տարբեր հեռուստաալիքներով[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Հայացք ինձ վրա (1995 թ.)

  1. Լուսանկար
  2. Չինար
  3. Հայրեններ
  4. Ծիծեռնակ
  5. Արդյոք դու գիտես
  6. Այդպես պատահեց
  7. Հույս... սեր... հավատ
  8. Նոր տարի
  9. Իմ ընկեր
  10. Ծնունդդ շնորհավոր
  11. Անձրև
  12. Քեզ համար
  13. Կամակոր թագուհին
  14. Անահիտ

2. Մտորումներ (2000 թ.)

  1. Ինձ այստեղ չեն սպասում
  2. Երբ
  3. Կենցաղային երգ
  4. Ես ուրիշ ցեղից եմ
  5. Մտորումներ գարեջրի սրահում
  6. Աղան ու ռամիկը
  7. Մենախոսություն
  8. Աշուն
  9. Արևոտ կիրակի
  10. Ես հարբած եմ
  11. Ով սիրուն-սիրուն
  12. Դեկտեմբերյան առավոտ
  13. Ծաղիկներ, ծաղիկներ
  14. Աննկատ անցան
  15. Անհայտություն

Արձագանք ստուդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանք ստուդիան հիմնադրվել է 1990-1991 թթ. Արտավազդ Բայաթյանի և Եղիշե Պետրոսյանի կողմից։ Այնտեղ ձայնագրվել են շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ Ստուդիան մտնում է CMC Records ձայնագրող ստուդիաների միության մեջ, ինչպես նաև համագործակցում է Naxos World ընկերության հետ։ Այդ ամենով ստուդիան ներկայացնում է հայկական երաժշտությունը արտասահմանում։ Իսկ 1999 թ-ից «Արձագանք»ը Հայաստանում ներկայացնում է հանրահայտռ Rounder Group ֆիրման։ Բացի ձայնագրություններից ստուդիան նաև կազմակերպում է համերգներ, նկարահանումներ, հոբելյաններ, շնորհանդեսներ։ Զբաղվում է տեսաերիզների և ձայնասկավառակների արտադրությամբ և վերջիններումս գովազդային լոգոների, նյութերի և հոլովակների տեղադրմամբ[5]։

Ստուդիան նաև հանդես է գալիս որպես պրոդյուսերական կենտրոն՝ աշխատակազմի ջանքերով Հայաստանում համերգներով հանդես են եկել Ռուսաստանից ժամանած հանրահայտ երգիչներ և երգչուհիներ։ Արձագանքը նաև ասպարեզ է հանել շատ ու շատ երիտասարդ կատարողների՝ կազմակերպելով մրցույթներ, (օրինակ՝ «Բոհեմ» փառատոնը)։ 90-ականների երկրորդ կեսերից երկար տարիներ «Հանրային հեռուստաընկերություն»-ը Եղիշե Պետրոսյանի մտահղացմամբ տարիներ շարունակ՝ հեռարձակում էր ամենօրյա «Պրեմիերա» երաժշտական ծրագիրը, որտեղ ներկայացվում էին հայկական ամենանոր տեսահոլովակները[6]։ Ծրագրի սկզբում հնչում էր «Խաչմերուկներ» ստեղծագործությունը՝ Եղիշե Պետրոսյանի կատարմամբ։
Արձագանք շոու ամենամյա նախագիծը անցկացվում էր 2000-2004 թթ. Եղիշե Պետրոսյանի մտահղացմամբ և իրագործմամբ։ Նախագծում ելույթ էին ունենում մի շարք էստրադային երգիչներ[7][8]։

Արձագանք Պրոն նույնպես ստուդիայի օղակներից է։ Այն առաջարկում է հեռահաղորդակցության, ձայնային, լուսային և իրազեկման սարքավորումներ։ Ստուդիան նաև կարող է իրականացնել նախագծում, մոնտաժում, տեխնիկայի ներկրում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում։ Իր գործունեությամբ «Արձագանք Պրո»ն ոչ միայն ապահովել է ճիշտ լուսավորումը, մաքուր հնչողությունը և որակյալ հեռապատկերները հեռուստա-ռադիո ընկերություններում, ստուդիաներում և ռեստորաններում («Շողակաթ» հեռուստատեսություն, «Արմենիա» հյուրանոց, «Echo-Dancing Club» դիսկոտեկ, «Chaldon» ռեստորան, «Արձագանք» ստուդիա և ռադիոկայան), այլ նաև մեծ ներդրում է ունեցել Հանրապետության Հրապարակի ճարտարապետական լուսավորման, ՀՀ Կառավարությունում (նիստերի դահլիճում, հանդիսությունների սրահում, պրեսս-կենտրոնում), ԼՂՀ Նախագահի հանդիսությունների սրահում և Սլավոնական համալսարանում ձայնային սարքավորումների տեղադրման մեջ։ Զգալիորեն մեծ աշխատանք է տարել Էջմիածնի Մայր տաճարի և Հրազդան ՋԷԿ-ի համար։

Արձագանք Ռադիոկայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1997 թ-ի մայիսի 12-ին, հեռարձակվում է 103.5 ձևաչափով։ Այն գնում է ժամանակի հետ համահունչ՝ մատուցելով ունկնդրին թե հին նոստալգիկ երգեր, թե նորագույն հիթեր։ Արձագանք ռադիոկայանը նաև հեռարձակում է Լիբանանի «Սևան» և Բրազիլիայի «Արմենիա էթերնա» ռադիակայանների հաղորդումներից։ 2014 թ-ից ռադիոկայանը համագործակցում է «21 TV»-ի հետ՝ ամեն կիրակի ներկայացնելով «Live 21» երաժշտական նախագիծը[9]։ 2003 թ-ին արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակին[10]։ Ձեզ հետ, Ձեզ համար՝ սովորաբար այս խոսքերով է ռադիոկայանը դիմում իր ունկնդիրներին։

Արձագանք International[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հայ-ֆրանսիական ասոցիացիան ստեղծվել է 2005 թ-ին։ Նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը Եվրոպայում և եվրոպականը (մասնավորապես ֆրանսիականը) Հայաստանում։ Ընկերությունը կազմակերպում է համերգներ և փառատոններ, զբաղվում CD-ների թողարկմամբ և վաճառքով համաշխարհային շուկայում։ Արձագանք International-ի շնորհիվ հայ արտիստները կարող են հանդես գալ Եվրոպայում թե՛ մենահամերգներով, թե՛ մասնակցությամբ միջազգային տարբեր նախագծերին։ Յուրաքանչյուր տարեվերջին Արձագանք International-ը կազմակերպում է ամփոփիչ միջոցառումներ հայ և եվրոպացի արվեստագետների մասնակցությամբ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արձագանք խումբը ardzagank.com
  2. Արտավազդ Բայաթյան և Գայանե Գաբրիելյան. 33 տարի միասին Արխիվացված 2014-03-06 Wayback Machine esem.am Արխիվացված 2015-05-22 Wayback Machine
  3. «Կենցաղային երգ» ՅուԹյուբ
  4. «Ինչ որ մի օր» 2007 թ. ՅուԹյուբ
  5. Արձագանք ստուդիա ardzagank.com
  6. Արձագանք շոու ardzagank.com
  7. Արձագանք շոու 2000 թ. ՅուԹյուբ
  8. Արձագանք շոու 2004 թ. ՅուԹյուբ
  9. Ռադիո Արձագանք Արխիվացված 2015-06-12 Wayback Machine ardzagank.am Արխիվացված 2015-06-12 Wayback Machine
  10. «Եղիշե Պետրոսյան - avproduction.am». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  11. Արձագանք International ardzagank.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]