Արտավազդ Բայաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Բայաթյան
Ծնվել էապրիլի 15, 1954(1954-04-15) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերէստրադա
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Արտավազդ Վիլյամինի Բայաթյան (ապրիլի 15, 1954(1954-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը։ 1963-1967 թվականներին սովորել է Ս. Պետրոսյանի քանդակագործության արվեստանոցում, 1967-1971 թվականներին` Երևանի երիտասարդների գեղարվեստի դպրոցի կինոռեժիսուրայի բաժնում։ 1964-1969 թվականներին եղել է Հ. Վեմյանի երգչախմբի մեներգիչ։ 1970 թվականին եղել է «Ամառային արկած» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը։

1992 թվականին երաժիշտ, երգիչ Եղիշե Պետրոսյանի հետ հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը։ 1996 թվականից հիմնադրել և ղեկավարում են «Արձագանք» ռադիոկայանը, որը 2003 թվականին արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակի։ 1999-2004 թվականներին եղել է «Արձագանք շոու» ամենամյա նախագծի համահեղինակը։

2000-2002 թվականներին Եղիշե Պետրոսյանի հետ դարձել են «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնի հաղթող-դիպլոմակիրներ։ 2006 թվականից հանդիսանում է Ֆրանսիայի «Արձագանք ինթերնեյշնլ» ասոցիացիայի անդամ։ Խմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, մասնակցել միջազգային երաժշտական փառատոների ու արժանացել առաջատար մրցանակների և ոսկե մեդալի։ 2009 թվականին հեղինակել և բեմադրել է «Դառը շոկոլադ քաղցր համով» պիեսը ու «Նամուսի զոհերը և զոհերի նամուսը» մենաներկայացումը։ Նկարահանել է տեսահոլովակներ, մի քանի տասնյակ ալբոմների պրոդյուսեր է[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արտավազդ Բայաթյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Արտավազդ Բայաթյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]