Արիֆ Յունուսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիֆ Յունուսով
ադրբ.՝ Arif Yunusov
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1955(1955-01-12)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1981)[2]
Կոչումպատմական գիտությունների թեկնածու[3]
Մասնագիտությունգրող, պատմաբան և իրավապաշտպան
ԱշխատավայրԱդրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ[4]
ԱմուսինԼեյլա Յունուս
ԿուսակցությունԱդրբեջանի Ժողովրդական Ճակատ

Արիֆ Սեյֆուլլա օղլի Յունուսով, օգտագործվում է նաև ազգանվան Յունուս տարբերակը[5] (ադրբ.՝ Arif Yunusov, հունվարի 12, 1955(1955-01-12)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի դեպարտամենտի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, կոնֆլիկտաբան։ Արիֆ Յունուսովը կնոջ՝ Լեյլայի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներն են։ 2014 թվականի ապրիլի 28-ին Արիֆ Յունուսովը և նրա կինը՝ Լեյլան, բանտարկվել են շորթման և դավաճանության՝ Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով[6]։ Բերման ենթարկվելուց հետո Արիֆ Յունուսովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, նրա կինը՝ Լեյլա Յունուսը, դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման։ Նրանց պատիժը կասեցվել է 15 ամիս անց, և ամուսիններին թույլ են տվել մեկնել Նիդեռլանդներ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիֆ Յունուսովը ծնվել է Բաքվում, 1955 թվականի հունվարի 12-ին, ադրբեջանցի Յունուսով Սեյֆուլլա Աբդուըլահադ օղլու և հայուհի Արշալույս Արսենի Բարսեղյանի ընտանիքում[8][9][10][11][12]։

1981 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1986 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռազմական գործը Ադրբեջանում միջնադարում» թեմայով[13]։ Մինչև 1992 թվականն աշխատել է Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտում (1987 թվականից՝ վաղ պատմության ամբիոնի վարիչ)[14]։ Մասնակցել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատի ժամանակավոր նախաձեռնող կենտրոնի» աշխատանքներին, որը նա լքել է 1990 թվականի հունվարին, երբ տեղի է ունեցել ԱԺՃ երրորդ համաժողովը, որտեղ առանձնացել է այդ կազմակերպության ազատական մասը, Արիֆ Յունուսովը չի ցանկացել մնալ նույն ճամբարում ուլտրարմատականների հետ[15]։ 1992-1993 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և վերլուծական վարչությունը։ 1994-1997 թվականներին եղել է «Կարիտաս» միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչն Ադրբեջանում։ 1997 թվականից Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի ամբիոնի վարիչն է[16]։

Հեղինակ է ավելի քան 40 հոդվածների Հին և միջնադարյան Արևելքի ռազմական պատմության վերաբերյալ[17], ինչպես նաև ավելի քան 200 հոդվածների՝ ժամանակակից հիմնախնդիրների վերաբերյալ[18], այդ թվում՝ Կովկասի հիմնախնդիրներին, Ղարաբաղյան հակամարտությանը, հիմնախնդիրներին, ինչպես նաև փախստականների, միգրացիայի և տարածաշրջանային անվտանգության հարցերին[19]։ Հեղինակ է «Մեսխեթցի թուրքերը» (2000), «Խաղաղության մշակույթը» (2002), «Իսլամն Ադրբեջանում» (2004), «Ղարաբաղ՝ անցյալը և ներկան» (2005), «Ադրբեջանը 21-րդ դարի սկզբին՝ հակամարտություններ և պոտենցիալ սպառնալիքներ» (2007) գրքերի, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, ժամանակակից աշխարհի, այդ թվում՝ Կովկասի խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի[20]։

Զբաղվում է աշխարհում առկա հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության մասնագիտական ուսումնասիրությամբ։ Վերլուծական նյութերի, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ուսումնասիրությունների հեղինակ է։ 2007 թվականին նա առաջարկել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գաղափարը՝ ի շահ երկու կողմերի և երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության նույն տարածքում[21]։

Յունուսովը հիմնականում հիմնվում է լրատվամիջոցների տեղեկատվության վրա՝ առավել հաճախ որպես աղբյուր օգտագործելով թերթի նյութերը։ Նա հարկ չի համարում իր վերլուծությունը տեղավորել որևէ տեսական համատեքստում (ինչը, սակայն, ընդհանուր հատկանիշ է հետխորհրդային շրջանի գրեթե բոլոր աշխատությունների համար, լինեն դրանք ակադեմիական հաստատությունների աշխատակիցների, թե ՀԿ-ների հրապարակումներ)։ Իր վերլուծություններում Յունուսովը հաճախ է վերարտադրում լրատվամիջոցների լեզուն և պետական գաղափարախոսությունը։ Նրա մենագրությունների շրջանակը հնարավորինս լայն է, ինչն էլ պատճառ է դառնում, որ այդ աշխատություններում բացակայում է խորը վերլուծությունը (ինչը տարածված մոտեցում է նաև սոցիալական հետազոտողների և փորձագետների շրջանում)։ Մինչդեռ ընդհանուր ֆոնի վրա Յունուսովի տեքստերը շատ տեղեկատվական են և որոշ չափով զերծ գաղափարական կաղապարներից[22]։

Եղբայրը՝ Ռամիս Յունուսը, «Մուսավաթ» կուսակցության անդամ է, 2003 թվականից քաղաքական էմիգրանտ ԱՄՆ-ում, քաղաքագետ[23]։

Կինը՝ Լեյլա Յունուսը, իրավապաշտպան, պատմաբան է։ Ունեն մեկ դուստր։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 30-ին Արիֆ Յունուսովը քրեական հետապնդման է ենթարկվել պետական դավաճանության և խարդախության մեղադրանքով (Ադրբեջանի ՔՕ 274 և 178.3.2 հոդվածներ)՝ կապված IMD-ի կողմից հայ գործընկերների հետ համատեղ «ժողովրդական դիվանագիտության» ոլորտում իրականացվող նախագծերի հետ։ 2014 թվականի օգոստոսի 5-ին նա ձերբակալվում է կնոջ հետ և տեղավորվում Բաքվի կալանավայր[24][25]։ Amnesty InternationalԼեյլա և Արիֆ Յունուսներին ճանաչել է որպես «քաղբանտարկյալներ»[26]։ Ազատազրկման վայրում Յունուսովներին ծանր հիվանդությունների դիմաց չի ցուցաբերվել համապատասխան բժշկական օգնություն[27][28][29]։

2015 թվականի օգոստոսի 13-ին ադրբեջանական դատարանը Լեյլա Յունուսին և Արիֆ Յունուսին դատապարտել է 8,5 և 7 տարվա ազատազրկման՝ խարդախության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Իրավապաշտպան խմբերը և արևմտյան կառավարությունները քննադատել են դատավճիռը, այն պայմանավորելով քաղաքական դրդապատճառներով և մեղադրանքները ուղղակիորեն կապելով նրանց քաղաքացիական ազատությունների բնագավառում գործունեության հետ։ ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասյորը հայտարարել է, որ ինքը «ցնցված և վրդովված է դատավճռով» և Յունուս ամուսինների գործը համարել է «Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ և համակարգային խնդիրների ևս մեկ ապացույց»։ Human Rights Watch-ի ռուսական մասնաճյուղի ղեկավար Տատյանա Լոկշինան դատավարությունը որակել է որպես «ծաղր արդարադատության նկատմամբ» և պատիժ իրավապաշտպան գործունեության համար։ Ամուսինների դեմ պետական դավաճանության մեղադրանքը առանձնացվել է առանձին վարույթով[30][31][32]։

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի դատական համակարգում առկա համակարգային թերությունները, մարդու իրավունքների ոլորտում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ հետապնդումների դեպքերի աճող միտումը, դատավճիռը կարող է քննվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը նույնպես դատապարտել է այդ դատավճիռը։

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Լեյլա Յունուսին և Արիֆ Յունուսին, ինչպես նաև քննարկել նրանց դեմ հարուցված գործերը «թափանցիկ և արդար գործընթացի շրջանակներում», հայտարարել է ԵՄ դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին։ Հայտարարության մեջ ասվում է, որ «վճիռը հաստատում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման միջազգային պարտավորությունների կատարման բացասական միտումը»[33]։

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրանքները, ըստ երևույթին, կապված են Յունուս ամուսինների իրավապաշտպան գործունեության հետ և կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել նրանց[34]։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը դատավարությունն անվանել է «արդար և բաց»[31]։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատավճռի քննադատությունը համարել է անհիմն, կողմնակալ և անհեթեթ, որպես երկակի ստանդարտների քաղաքականություն[35]։

Դատավճռի դեմ բողոքի քննարկման ժամանակ Բաքվի վերաքննիչ դատարանը 2015 թվականի նոյեմբերի 12-ին Արիֆ Յունուսովի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի[36]։ Դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Յունուսով ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել պայմանական ազատազրկումը 5 տարի փորձաշրջանով։ Միաժամանակ դատարանի դահլիճում Լեյլա Յունուսն ազատ է արձակվել[37]։

Լեյլա և Արիֆ Յունուսներին Ադրբեջանի կառավարությունը թույլատրել է մեկնել Նիդեռլանդներ առողջական բուժման նպատակով 2016 թվականի ապրիլին, որտեղ էլ նրանք մնացել և բնակվում են[7]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Юнусов А. Месхетинские турки: дважды депортированный народ. — Баку : Заман, 2000. — 164 с.
    • Arif Yunusov. Meskhetian Turks: Twice Deported People. — Baku : Open Society Institute, Institute Peace and Democracy, 2000. — 92 p.
  • Юнусов А. Culture of Peace. — Baku : Sharq, 2001. — 68 p.
  • Юнусов А. Ислам в Азербайджане. — Заман, 2004. — 381 с.
    • Arif Yunusov. Islam in Azerbaijan. — Baku : Zaman, 2004. — 388 p.
  • Arif Yunusov. Karabakh: past and present. — Turan Information Agency, 2005. — 96 p.
  • Юнусов А. Азербайджан в начале двадцать первого века: конфликты и потенциальные угрозы. — Баку : Adilʹogly, 2007. — 273 с.
    • Arif Yunusov. Azerbaijan in the early of XXI Century: Conflicts and Potential Threats. — Baku : ADILOGLU, 2007. — 256 p.
  • Юнусов А. Миграционные процессы в Азербайджане. — Баку : Adilʹogly, 2009. — 343 с.
    • Arif Yunusov. Migration Processes in Azerbaijan. — Baku : ADILOGLU, 2009. — 304 p.
  • Юнусов А. Исламская палитра Азербайджана. — 2012. — 168 с. — ISBN 9952251327, ISBN 9789952251326.
  • Юнусов А. Исламский фактор в Азербайджане. — Баку : Adilʹogly, 2013. — 271 с. — ISBN 9952251343, ISBN 9789952251340.
  • Лейла Ислам кызы Юнусова, Ариф Юнус. Из советского лагеря в азербайджанскую тюрьму. — 2018. — ISBN 9788378931508.
  • Vom sowjetischen Lager zum aserbaidschanischen Gefängnis :

[нем.]. — Löcker Verlag, 2018. — 474 S. — ISBN 3854099290, ISBN 9783854099291.

  • Leyla Yunus, Arif Yunus. The Price of Freedom: Torture of political prisoners in Europe today :

[անգլ.]. — Uitgeverij Gopher, 2020. — ISBN 9789493172739.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. CURRICULUM VITAE
  3. https://web.archive.org/web/20140409151107/http://www.demoscope.ru/center/fmcenter/cvyunus.html
  4. https://www.webcitation.org/6ENPb76Lb
  5. Сам он прокомментировал подобное написание следующим образом: <…> мою фамилию не спрося стали везде писать Юнус, хотя по паспорту я до сих пор Юнусов [1]
  6. Mukhtarli, Afgan (2014 թ․ օգոստոսի 1). «Top Azeri Rights Defender Held on Treason Charge». Institute for War & Peace Reporting.
  7. 7,0 7,1 «Azerbaijani Court Orders Forcible Return Of Activists Leyla, Arif Yunus». Radio Free Europe/Radio Liberty. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  8. Eynulla Fatullayev. Секретное досье Лейлы и Арифа Юнусовых (фотофакты) Часть первая. Haqqin.az. 7 May 2014.
  9. Thomas De Waal. A Free-thinker Loses His Freedom in Azerbaijan. carnegieendowment,org. 9 January 2015.
  10. «Азербайджанский диссидент хочет, чтобы США уничтожили Крымский мост». eadaily.com (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 18.
  11. «Лейла Юнус: «Моя дочь боялась признаться, что ее бабушка армянка»». 1news.az (ռուսերեն). 2014 թ․ մայիսի 5.
  12. Thomas de Waal (2015 թ․ հունվարի 9). «A Free-thinker Loses His Freedom in Azerbaijan». carnegieendowment.org (անգլերեն).
  13. Demoscope — Основные публикации
  14. «Curriculum Vitae. Arif S. Yunusov» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 13-ին.
  15. 20 января: Трагедия или массовый подвиг? 20 января 2007
  16. «Азербайджан преувеличивает своё значение для Турции, так же, как Армения - для Запада - конфликтолог». azeri.ru. 2009 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «Эксперты Центра Миграционных Исследований». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  18. «А. Юнусов: «Ни азербайджанское, ни армянское общество не готово к урегулированию конфликта»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  19. «Абхазия.org Об авторах: А. Юнусов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  20. «Апелляция к истории обрекает современников на межэтнические конфликты - Ариф Юнусов». «Новости-Азербайджан». 2010 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=deadlink (օգնություն)
  21. Ариф Юнусов Азербайджан в начале 21 века: конфликты и потенциальные угрозы Արխիվացված 2010-11-24 Wayback Machine — монография, Институт мира и демократии, Баку, 2007 — стр. 34, 35 — 241 стр.
  22. Румянцев С. Первые исследования и первые специалисты: ситуация в области социальных и гуманитарных наук в постсоветском Азербайджане // Laboratorium. — 2010. — № 1. — С. 284—310. Архивировано из первоисточника 12 փետրվարի 2013.
  23. Рамис Юнус: «Моего брата содержат в полной изоляции» // Голос Америки
  24. «Azərbaycan Respublikası Baş Prokurorluğunun və Milli Təhlükəsizlik Nazirliyinin məlumatı». Генеральная прокуратура Азербайджанской Республики. 2014 թ․ հուլիսի 31.
  25. «Ариф Юнус арестован на 3 месяца за интервью и переписку в Интернете». Vesti.Az. 2014 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  26. «Azerbaijan: Lengthy jail sentences for prominent human rights defenders are shockingly unjust». Amnesty International. 2015 թ․ օգոստոսի 13.
  27. «Юнусова и Юнусов против Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  28. Юнусова и Юнусов против Азербайджана: известные азербайджанские правозащитники не обспечивались в месте лишения свободы адекватной медицинской помощью в связи с серьёзными заболеваниями. Пресс-релиз Секретариата ЕСПЧ 186 (2016) от 2 июня 2016 года. // Международное правосудие. — 2016. — № 2 (18). — С. 21—24. — ISSN 2226-2059. Արխիվացված 2019-10-29 Wayback Machine
  29. Перевод: Николаев Г. А. Дело "Юнусова и Юнусов (Yunusova and Yunusov) против Азербайджана" // Прецеденты Европейского Суда по правам человека. — 2017. — № 8 (44). — С. 56—83. — ISSN 2411-5231.
  30. В Азербайджане правозащитницу, выступавшую за диалог с Арменией, приговорили к восьми с половиной годам лишения свободы // NEWSru.com, 13 августа 2015
  31. 31,0 31,1 Jack Farchy. Azerbaijan jails human rights couple Leyla and Arif Yunus // The Financial Times. August 13, 2015
  32. Правозащитницу Лейлу Юнус приговорили в Баку к 8,5 годам // BBC, 13 августа 2015
  33. ЕС требует немедленно освободить семью азербайджанских правозащитников // Росбалт, 14/08/2015
  34. США обеспокоены приговором Лейле и Арифу Юнус // Радио Азаттык, 15 августа 2015
  35. Безосновательные нападки из-за приговора по делу четы Юнус не смогут повлиять на политику независимого Азербайджана — МИД АР // 1news.az, 14.08.2015
  36. Арифа Юнуса освободили прямо в зале суда Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // ИА Туран, 12 ноября 2015
  37. Лейла Юнус на свободе // ИА Туран, 09 декабря 2015