Արժութային արժեքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժութային արժեքներ, միջազգային արժութաֆինանսական կապերի ոլորտում ներգրավվող նյութական օբյեկտներ, որոնց նկատմամբ արժութային օրենսդրությամբ սահմանված է տվյալ երկրի տարածքում դրանց շրջանառության հատուկ սահմանափակ ռեժիմ։ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության համաձայն արժութային արժեքներ են համարվում՝

  1. արտարժույթը,
  2. արտարժույթով արտահայտված արժեթղթերը, մուրհակները և այլ արժեթղթերը,
  3. թանկարժեք մետաղները՝ ոսկի, պլատին, արծաթ և պլատինի խմբի մետաղներ (պալադիում, ռութենիում, իրիդիում, օսմիում, ռոդիում) ցանկացած տեսքով և վիճակում, բացառությամբ այդ մետաղներից պատրաստված կենցաղային և ոսկերչական այլ իրերի, ինչպես նաև՝ այդպիսի իրերի ջարդոնի,
  4. բնական թանկարժեք քարերը (զմրուխտ, ալմաստ, ալեքսանդրիտ, ադամանդ, շափյուղ, սուտակ, մարգարիտ) անմշակ և մշակված տեսքով, բացառությամբ այդ քարերից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի, ինչպես նաև՝ այդպիսի իրերի ջարդոնի,
  5. համաշխարհային շուկայում պատմական ու գեղարվեստական արժեք ներկայացնող արվեստի գործերը և իրերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․Հ․ Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2003թ․։ ISBN 99930-2-773-1
  • Ա․Հ․ Բայադյան, ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան, Երևան, «Լիմուշ» հրատարակչություն 2008թ․։ ISBN 978-9939-805-14-6
  • Ռ․Ա․ Թովմասյան, Տնտեսագիտության տեսություն, Հարցեր և պատասխաններ, Երրորդ լրացված, վերամշակված հրատարակություն, Երևան, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն 2007թ․։ ISBN 99941-51-12-6
  • Լ․Հ․ Բայադյան, Ֆինանսներ և վարկ, ուսումնական ձեռնարկ, Երևան 2003թ․։