Արթուր Մորո
Արթուր Մորո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1909 |
Ծննդավայր | Կրասնիե Կլյուչի, Buguruslanskiy Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 13, 1989 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Լեզու | էրզյաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Պարգևներ |
Արթուր Մորո (իսկական անունը՝ Աֆանասիյ Մատվերիչ Օսիպով, մայիսի 11, 1909, Կրասնիե Կլյուչի, Buguruslanskiy Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), էրզիացի ժողովրդական բանաստեղծ, խմբագիր։ Արվեստագիտության դոկտոր[1] (1949): ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1935)[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Մորոն ծնվել է 1909 թվականի ապրիլի 11-ին, Կլյուչովկա գյուղում (այժմ՝ Սամարայի նահանգի Պոխվիստնևսկի շրջանի Կրասնիե Կլյուչկի)։ Ունեցել է դժվար մանկություն։ Սովի պատճառով նրա հայրն աշխատանքի համար մեկնել է Սիբիր, աշխատել երկաթուղում։ Ընտանիքի հոգսերը մնացել են մոր ուսերին։ 1925 թվականին Մորոն մեկնել է Մոսկվա։ Պրոֆեսոր Պ. Գլուխովի (էրզիական «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթի խմբագիր) օգնությամբ Արթուր Մորոն ավարտել է ԽՍՀՄ ժողովուրդների Ցենտրիզդատ տպարանին կից Ֆաբրիկա-գործարանային աշակերտության դպրոցի ուգրո-ֆինական բաժինը և ստացել գրաշարի մասնագիտություն։ Որպես գրաշար աշխատել է «Якстере теште» տպագրությունում, իսկ երեկոյան շարունակել է ուսանել աշխատողների ֆակուլտետում։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է «Вперед за Родину» դիվիզիոն թերթի խմբագիրը, կռվել է առաջնագծում։ Պատերազմի ավարտից հետո դասավանդել է Մոսկվայի և Մորդավայի բուհերում։
1945-1947 թվականներին ամուսնացած է եղել Ժարկովա Եկատերինա Սեմյոնովայի հետ (1903-1947)։
Մահացել է 1989 թվականի հունվարի 13-ին, Մոսկվայում։ Թաղված է հայրենի Կրասնիե Կլյուչի գյուղում[3]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Մորոն իր առաջին բանաստեղծությունը գրել է տասնյոթ տարեկան հասակում։ Հենց այդ ժամանակ էլ վերցրել է «հնչեղ, երգային» կեղծանուն` Արթուր Մորո, Էրզիական моро «երգ» բառից։ Շարունակ զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Բանաստեղծի կենդանության օրոք էրզյան լեզվով և ռուսերեն տպագրվել է 16 գիրք։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մորդովական ԻԽՍՀ վաստակավոր բանաստեղծ (1969)
- Կարմիր Աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տունը, որտեղ ծնվել է գրողը, փակցված է հուշատախտակ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ История Мордовии в лицах: Биогр. сб. кн. 2./ Сост.: П. Д. Грузнов, В. А. Чугунов и др. — Саранск: Тип. «Красный Октябрь», 1997. — 592 с. ISBN 5-7493-0100-1
- ↑ «В год литературы. Моро (Осипов) Артур Матвеевич (11.05.1909 – 13.01.1989) — Самарские судьбы». samsud.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Артур Моро». mordovlib.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ КАРАСЕВ, Вадим (2017 թ․ դեկտեմբերի 12). «Дом под соломенной крышей». Волжская коммуна. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիսի 11 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էրզիացի գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային լրագրողներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Արվեստագիտության թեկնածուներ
- Խորհրդային խմբագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով