Արարատ (թերթ, Կ.Պոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ
Տեսակօրաթերթ
ԼեզուՀայատառ թուրքերենը և հայերեն
Գլխավոր խմբագիրՄատթեոս Այվատյան
Հիմնադրվել է1869
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս

«Արարատ», քաղաքական ու հասարակական օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1869–1876 թվականներին Կոստանդնուպոլսում՝ հայատառ թուրքերեն և հայերեն։ Խմբագիր՝ Մատթեոս Այվատյան։

«Արարատ» աշխատել է թրքախոս հայ ընթերցողին ներգրավել հասարակական կյանքի մեջ։

Առաջնորդողներում և թղթակցություններում քննադատել է թուրքական կառավարության հայահալած քաղաքականությունը, որի պատճառով Բարձր դուռը փակել է թերթը։

«Արարատ» պայքարել է դավանական երկպառակությունների դեմ, սատարել ժամանակի արևմտահայ ժողովրդավարական մամուլին («Մեղու», «Մանզումէի Էֆքեար») և բանավիճել «Օրագիր», «Մասիս» պարբերականների հետ։ Տպագրել է հայրենասիրական բանաստեղծություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։