Մատթեոս Այվատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս Այվատյան
Ծնվել է1830
Ծննդավայրգ. Մունճուսուն, Կեսարիա
Վախճանվել է1876, դեկտեմբերի 15
Վախճանի վայրԿ. Պոլիս
Գրական անունԱ., Մ. Ավատ, Զգոն, Մ. Ա., Մ. Մ. Ա.
Մասնագիտությունբանասեր, հրապարակախոս, խմբագիր
Լեզուարևմտահայերեն
Ազգությունհայ
Մատթեոս Այվատյան Վիքիդարանում

Մատթեոս Այվատյան Մկըրի (1830, գ. Մունճուսուն, Կեսարիա - 1876, դեկտեմբերի 15, Կ. Պոլիս), հայ բանասեր, հրապարակախոս, խմբագիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել է Պոլիս, սովորել Սահակյան վարժարանում։ Զբաղվել է ուսուցչությամբ, միաժամանակ հրապարակախոսական հոդվածներով աշխատակցել է «Մասիս» թերթին։ 1860-ական թվականների սկզբներից հարել է Հարություն Սվաճյանի «Մեղվին»։ Անձնական գրագրություն և ծանոթություն է ունեցել Միքայել Նալբանդյանի հետ։ Պոլսից Փարիզ նյութեր է ուղարկել նրան, որոնք օգտագործվել են «Երկու տող» գրքում։ «Մեղվում» հանդես է եկել Նալբանդյանի քաղաքական հայացքների պաշտպանությամբ։ 1869 թվականին դարձել է «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն թերթի օգնական խմբագիրը։ Նույն տարում հիմնել է «Արարատ» թերթը[2]։ Սուլթանական կառավարության դեմ այդ թերթում գրած մի հոդվածի համար ենթարկվել է գազանային ծեծի ու խոշտանգումների և մահացել է մի քանի օր տառապելուց հետո։ Առանձին գրքերով հրատարակած աշխատություններն են. «Հայ եկեղեցին և ամերիկացի քարոզիչը» (Կ. Պոլիս, 1860), «Առաջնորդ քերականության հայերեն լեզվի» (1863)[3]։

Աշխատակցել է բազմաթիվ թերթերի, օգտագործել է Ա., Մ. Ավատ, Զգոն, Մ. Ա., Մ. Մ. Ա. ծածկանունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 558։
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԱՐԱՏ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 90։ Մսհվան մասին, տե՛ս Հայաստանի Կոչնակ, 1926, թ. 14։