Արաուկարիաս ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաուկարիաս ազգային պարկ
Parque Nacional das Araucárias
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍանտա Կատարինա
Հիմնվել է2005
Մակերես128,41 կմ² և 12 810 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Արաուկարիաս ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Արաուկարիաս ազգային պարկ

Արաուկարիաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional das Araucárias), ազգային պարկ Սանտա Կատարինա նահանգում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաուկարիաս ազգային պարկը գտնվում է Պասուս Մայա և Պոնտի Սերրադա մունիցիպալիտետներում՝ Սանտա Կատարինա նահանգում։ Պաշտպանված տարածքը ստեղծվել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին և ունի 12841 հա տարածք[1]։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Տարեկան տեղումների միջին քանակը 1930 մմ է։ Միջին ջերմաստիճանը 17 °C է։ Պարկը տեղակայված է Կամպոս Ժերայսում, ինչն էլ սարահարթ է, որի լանջերը սփռված են դեպի արևմուտք։ Գտնվում է 805-1218 մետր բարձրության վրա[2]։

Բուսականությունն իր անմիջական ազդեցությունն է ունեցել պարկի վրա, մասնավորապես տեղական երկրորդային կազմավորումները ռեգեներացիայի տարբեր փուլերում, մշակվող առաջնային անտառը, անտառավերականգնումը՝ էկզոտիկ տեսակներով (սոճի և նվենի), գյուղատնտեսական տարածքները և արոտավայրերը[2]։ Պահպանվող տարածքը շրջապատված է 500 մետր բարձրությամբ բուֆերային գոտիով, որոնք ունեն փոքր տնտեսություններ և ագրարային ռեֆորմի բնակատեղիներ, ինչպես նաև սոյայի պլանտացիաներ և անասնաբուծական տնտեսություններ։

Անտառն օգնում է պահպանել Չապեկո, Չապեցոզինիո, Մատո և Կարատուվա գետերի ջրի որակը[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)[2]։ Հիմնական նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը, որտեղ պահպանվել են Արաուկարիա անտառի մնացորդներն ու Ատլանտյան անտառ բիոմի բույսերը, որոնք վտանգված են մարդու գործունեության պատճառով։ Պարկն ապահովում է գիտական հետազոտություններ, բնապահպանական կրթություն, ինչպես նաև բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ։ Կան վտանգված վայրի խոզեր և որոշ ընտանի կենդանիներ[1]։ Պաշտպանված տեսակներից են բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), փայտփորիկը (Dryocopus galeatus), օցելոտը (Leopardus pardalis) և պուման (Puma concolor)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 O Parque Nacional das Araucárias – Apremavi
  2. 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
  3. «Parna das Araucárias – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]