Արամե պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամե պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել է2003
Կայքaramegallery.com
Քարտեզ
Քարտեզ

Արամե պատկերասրահ, գեղարվեստական պատկերասրահ Երևանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 2003 թ.։ Այն մասնավոր գեղարվեստական պատկերասրահ է, որ ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ՝ նախապատվությունը տալով դասական ակունքներից սնվող ռեալիստական արվեստի տարբեր ուղղություններին[1]։ 2012 թվականին բացվել է Արամե պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղը։

Այստեղ կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են՝ Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը և Վաղարշակ Էլիբեկյանը։

Արամե պատկերասրահում ցուցադրվում և վաճառվում են նաև միջազգային ճանաչում վայելող մի շարք ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ։ Նրանց շարքում հատկապես առանձնանում են՝ Էմիլ Գազազը, Ռուբեն Աբովյանը, Սարգիս Համալբաշյանը, Տարոն Մուրադյանը, Գևորգ Եղիազարյանը և Արմեն Գևորգյան։

«Արամեն» Հայաստանի առաջին և առայժմ միակ պատկերասրահն է, որը մասնակցել է Նյու Յորքի 2003-2004 թվականների միջազգային արտէքսպոներին և ներկայացրել մի շարք հայ ժամանակակից գեղանկարիչների գործերը։ Արամեն հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների մի շարք հեղինակավոր պատկերասրահների հետ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]