Էմիլ Գազազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Գազազ
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Էմանուել Գազազյան
Ծնվել է 1953 թ., հունվարի 14
Ծննդավայր Գյումրի
Ժանր(եր) նկարչություն, քանդակագործություն
Գործունեություն նկարիչ, քանդակագործ
Պորտալ Portal.svg Արվեստ


Էմիլ Գազազ (իսկական անունը՝ Էմանուել Գազազյան, ծնվել է հունվարի 14-ին 1953թ., Գյումրի) հայազգի նկարիչ և քանդակագործ։

Ուսում[խմբագրել]

1965-1972 թվականը ուսանել է Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1968-1972՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ապա մինչև 1979 թվականը՝ Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտում։ 1980-ին Էմիլը տեղափոխվել է Լոս Անջելես, Կալիֆորնիա, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչ այժմ[1]։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել]

1968 թվականից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և արտէքսպոների։

Ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Գյումրիի ճարտարապետության և քաղաքաշինության թանգարանում։

  • 2004 - Ին և 2007 - Ին Ֆլորենցիայում տեղի ունեցող միջազգային բիենալեում Էմիլ Գազազը արժանացել է «Մեդիչի» ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում։
  • 2005–ից ցուցարդվում է Երևանի Արամե պատկերասրահում, արժանանալով մասնագետների բարձր գնահատանքին։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Գազազի կերտած անիրական, ֆանտաստիկ կերպարները ստեղծում են յուրօրինակ, հեքիաթային աշխարհ։

  • «Վայրի սեր»
  • «Սուրբ Պեդրոյի սեղանը»
  • «Մեդիչի»
  • «Ոսկե գայլ»
  • «Հարսանիք»
  • «Տիկնիկների տուն»
  • «Կապույտ կապիկ»
  • «Հովնան»
  • «Սալարո ձուկը»[2]։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.armtown.com/news/am/azg/20091106/2009110618
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։