Ավգուստա Լունդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստա Լունդին
շվեդ.՝ Augusta Lundin[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1840(1840-06-13)[2][3]
ԾննդավայրKristianstads parish, Շվեդիա[2][3]
Մահացել էփետրվարի 20, 1919(1919-02-20)[2][4][5][…] (78 տարեկան)
Մահվան վայրՀորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][3]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ
 Augusta Lundin Վիքիպահեստում

Ավգուստա Լունդին (շվեդ.՝ Augusta Lundin, հունիսի 13, 1840(1840-06-13)[2][3], Kristianstads parish, Շվեդիա[2][3] - փետրվարի 20, 1919(1919-02-20)[2][4][5][…], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][3]), շվեդ դերձակ և դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստա Լունդինը ծնվել է 1840 թվականին, Կրիստիանստադում, դերասան Անդերս Լունդինի և Կրիստինա Անդերսդոտիրի ընտանիքում։ Նա ուներ չորս քույր, այդ թվում՝ Հուլդա Լունդինը և մեկ եղբայր։ Ավգուստան մանկուց սովորել էր դերձակի մասնագիտությունը։ Մեծանալով՝ նա մեկնել է Ստոկհոլմ, որտեղ 1863-1865 թվականներին աշխատել է Էմմա Հելգրենի գլխարկների արտադրության ընկերությունում, 1865–1867 թվականներին` C.L, Flory & Co նորաձևության ստուդիայում։ 1867 թվականին նա բացել է իր սեփական ստուդիան, այդ գործում նրան աջակցել են քույրերը՝ օժանդակելով հաճախորդների և փորձառու անձնակազմի որոնման հարցերում։ Ավգուստայի հաջողության պատճառներից մեկն էլ նրա ծանոթությունն էր շվեդ գործարար Օտտո Բոբերգի հետ։ Ամեն տարի Ավգուստան մեկնում էր Փարիզ` նորաձևության նվաճումներին ծանոթանալու համար։ Նա Շվեդիա ներմուծեց զգեստներ կարելու ֆրանսիական ձևը, երբ հագուստի յուրաքանչյուր կտոր առանձին է պատրաստվում։

Ավգուստա Լունդինի նորաձևության տունը

1886 թվականին Ավգուստա Լունդինը հնարեց նոր ժամանակակից հագուստ առանց կորսետի և նստաբարձիկի, հենց այդ ժամանակ էլ Շվեդիայում լայն տարածում էր ստանում Svenska drägtreformföreningen շարժումը. կանանց ծանր հագուստը վերափոխվում էր ավելի թեթև և առողջ տեսակներով։ Ավգուստայի արհեստանոցը զգալի հաջողություններ ունեցավ, նրա հաճախորդների թվում էին Սելմա Լագերլյոֆը, Ժոզեֆինա Լեյխտենբերգսկայան և Սոֆյա Նասաուացին։ Ավգուստա Լունդինի արհեստանոցը սկսեց հետաքրքրել նաև հաճախորդների Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից։ 1892 թվականի հոկտեմբերի 31-ին Ավգուստա Լունդինը դարձավ Սոֆյա թագուհու պաշտոնական դերձակը, պալատում տեղի ունեցած ընդունելության ժամանակ նա ցուցադրեց իր արհեստանոցում պատրաստված հագուստի մոդելները։ Սկզբում ընկերությունում հագուստ էին պատվիրում միայն կանայք, բայց 1910 թվականից սկսեցին պատվիրել նաև տղամարդիկ։

Ավգուստան հոգ էր տանում նաև իր աշխատողների մասին, 1880 թվականին նա միացավ դերձակների ընկերակցությանը, իսկ 1890 թվականին նա մտցրեց 12-ժամյա աշխատանքային օր և երկշաբաթյա ամառային արձակուրդ, ինչն այդ ժամանակ աներևակայելի բան էր։ Ավգուստան մահացավ 1919 թվականին՝ իր ընկերությունը կտակելով հարազատներին։ Բայց հետագա տարիներին ընկերությունը խնդիրներ ունեցավ հագուստի արդյունաբերության փոփոխված նորաձևության և զարգացման պատճառով և վերջապես փակվեց 1939 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ajkay, Anna von. «Man kan om man vill, sa sömmerskan Augusta Lundin». I: Kungligt klädd, kungligt mode. (Red.) Astrid Tydén-Jordan. 1987. Stockholm.
  • Astrid Tydén-Jordan : Kungligt klädd, kungligt mode (1987) Stockholm
  • Du Rietz, Anita, Kvinnors entreprenörskap: under 400 år, 1. uppl., Dialogos, Stockholm, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Լունդին» հոդվածին։