Ավագ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավագ Ալեքսանյան
Ծնվել էփետրվարի 22, 1959 (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան,
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանք2-րդ օդաչու

Ավագ Ալեքսանի Ալեքսանյան (փետրվարի 22, 1959(1959-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Ստավրոպոլի (Ռուսաստան) ռազմաօդային ուժերի (1979), Ակտյուբինսկի (Ղազախստան) բարձրագույն օդաչուական (1984) ուսումնարանները։ 1984–1998 թվականներին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։ 1990–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 160 ժամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։