Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
ՏնօրենՄարելլա Ավանեսյան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀասցեԱսկերանի շրջան, Ասկերան, Ստեփան Շահումյան 39

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, հանրակրթական միջնակարդ դպրոց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքում[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շենքը կառուցվել է 2009 թվականին՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով[3]։ 2021 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի տնօրենի տեղակալ Ներսես Երիցյանի ջանքերով դպրոցում համակարգչային նոր դասասենյակ է բացվում, որը համալրվում է տաս համակարգչով[3]։ 2022 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դպրոցը համալրվել է համակարգչային տեխնիկայով[4]։

Ըստ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանի տեղեկությունների՝ 2020-2021 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 401 աշակերտ, որից 65-ը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ավետարանոց, Ակնաղբյուր, Շուշի, Քարին տակ և Տումի համայնքներից տեղահանված ընտանիքների երեխաներն են[5]։ 2021-2022 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 437 աշակերտ[3][6]։ 44-օրյա պատերազմից հետո դպրոց են սկսել հաճախել տեղահանված ընտանիքների 118 երեխաներ, ովքեր անմիջապես ներգրավվել են կրթական գորընծացին[3]։ Աշակերտների թվի աճով պայմանավորված՝ դպրոցի նյութատեխնիկական բազան թարմացնելու անհրաժեշտություն եղել[3]։ Դպրոցը ունեցել է նաև գույքի կարիք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ասկերանի դպրոցի աշակերտները խորհրդարանի նախագահից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները». nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Ասկերանի դպրոցի աշակերտները խորհրդարանի նախագահից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցի սաները բարձր են պահում կրթօջախի պատիվը. Տնօրեն». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «Ասկերանի շրջանի մի շարք դպրոցներ համալրվել են համակարգչային տեխնիկայով». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Ասկերանի դպրոցում իր բնակավայրի մասին երազող 65 աշակերտ է սովորում». aparaj.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Ասկերանում հաղթահարում են հետպատերազմական շրջանին բնորոշ բոլոր դժվարությունները. քաղաքապետ». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]