Առցանց բանկային գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Security token device for online banking.


Առցանց բանկային գործ կամ առցանց բանկինգ (Online banking) — բանկային սպասարկման հեռակառավարման տեխնոլոգիաների ընդհանուր անվանում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն են ստանում առցանց՝ իրենց բանկային կազմակերպության կողմից նախատեսված ապահով կայքում դրամային գործառույթներ իրագործել:

[խմբագրել] Պատմություն

Առցանց բանկինգն առաջացել է համացանցի զարգացմանը զուգահեռ, երբ համացանցը վերածվեց ամբողջական կիբեռտարածության: Ցանցը սկսեց դառնալ բոլորին հասանելի զանգվածային տեղեկատվության սպասարկման համակարգ: Ինտերակտիվ բնութագրիչ շփումը ցանցի հետ հանգեցրեց նրան, որ առաջացավ առցանց միջոցով ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտություն: Արևմուտքում առաջ եկան դիստանցիոն առևտրային ծառայություններ, որտեղ կարելի էր ծանոթանալ առաջարկվող ապրանքներին, տեսնել համակարգչի էկրանին դրանց նկարները և անմիջապես պատվիրել ապրանքը` լրացնելով համապատասխան տեղեկանքը:

Նման ծառայությունները հետագայում լրացվեցին նույն ցանցի` ապրանքի դիստանցիոն վճարման համակարգով` սկզբում կրեդիտ քարտերի միջոցով, այնուհետև ինտերնետով վճարման համար հատուկ մեխանիզմով:

Այստեղ հայտնվեցին բանկերը: Էլեկտրոնային հաշիվների ապահով մշակման համար գումնարներ էին ծախսվում, ինչը և գրավեց առաջատար համակարգչային կազմակերպությունների ուշադրությունը: Արևմուտքում որոշ բանկեր սկսեցին ստեղծել վճարման ծառայություններ՝ ամբողջովին կենտրոնացված համացանցի վրա: Ստեղծվեցին նաև մի քանի «վիրտուալ բանկեր», որոնց սպասարկումը հենց կատարվում էր համացանցի միջոցով:

Համացանցի հնարավորությունները կիրառվում են բանկի գրեթե բոլոր բնագավառներում՝ սկսած հաճախորդների հետ շփումից, մինչև այլ բանկերի հետ կապի մեջ լինելուց: Համացանցում ցանկացած ֆինանսական կազմակերպության աշխատանքի առաջին քայլը սովորաբար լինում է սարդոստայնի օգտագործումը որպես գովազդի միջոց:

Երկրորդ քայլը՝ հաճախորդներին բանկի բազային մուտքի հնարավորություն տալն է: Հաճախորդներին հնարավորություն է տրվում տեսնել իրենց վերաբերվող ֆինանսական տեղեկատվությունը:

Երրորդ քայլը` հաճախորդների հետ ինտերակտիվ փոխազդեցությունն է: Այսպիսի փոխազդեցության շնորհիվ՝ հաճախորդը ստանում է ոչ միայն ֆինանսական տեղեկատվության մուտք, այլ նաև տեղեկատվության մեջ ուղղումներ կատարելու և անցկացնելու տարբեր հաշվարկներ: Արևմուտքում արդեն գոյություն ունեն «վիրտուալ բանկեր», որոնք ընդհանրապես չունեն մասնաճյուղեր, և բոլոր գործարքները կատարում են համացանցով:

[խմբագրել] Գրականություն

  • Кондрашов Ю.Н. «Введение в проектирование автоматизированных банковских систем»
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով