Առեստի ճակատամարտ (337)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առեստի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Առեստի ճակատամարտ
Թվական337 թվական
Մասն էԲզնունյաց ապստամբություն
ՎայրՎասպուրական, Առբերանի գավառ, Վանա լճի հյուսիս-արևելյան ափ
ԱրդյունքԲզնունյաց ապստամբական ուժերի ջախջախում
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Սասանյան Պարսկաստան
Կողմնակիցներ՝
Հրամանատարներ
Արշակունիների թագավորություն Վաչե Մամիկոնյան
Արշակունիների թագավորություն Վահան Ամատունի
Շապուհ II Երկարակյաց
Դատաբեն Բզնունի
Կողմերի ուժեր
30.00048.000, 10 փիղ
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Առեստի ճակատամարտ, Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության և Սասանյան Պարսկաստանի զորաբանակների միջև 337 թվականին տեղի ունեցած ճակատամարտ[1]։ Ռազմական առճակատման գլխավոր շարժառիթը Բզնունյաց տոհմի Դատաբեն նախարարի բարձրացրած ապստամբությունն էր՝ ընդդեմ հայոց միապետ Խոսրով Կոտակի կենտրոնաձիգ իշխանության։

Հայոց զորքերի գլուխ կանգնած էր Մեծ Հայքի սպարապետ Վաչե Մամիկոնյանը և նշանավոր զորավար Վահան Քաջ Ամատունին։ Արշակունյաց թագավորության բանակի ընդհանուր թվաքանակը կազմում էր 30 հազար հետևակ։ Բզնունիքի ապստամբների և վերջինիս օժանդակող Պարսկաստանի ու անջատողական կեցվածքով աչքի ընկնո Վասպուրականի թագավորության ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 48 հազար զինվոր։

Սասանյանները մարտի դաշտ էին դուրս բերել նաև թվով 10 մարտական փղեր։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Կոտակի կառավարման տարիներին Բզնունյաց տոհմի տանուտեր Դատաբեն նախարարը, չենթարկվելով կենտրոնաձիգ իշխանությանը, ապստամբում է արքայի դեմ։ Համակված լինելով հայկական տերության գահին բազմելու անսանձ վճռականությամբ՝ Դատաբեմը համագործակցում է Սասանյանների արքունիքի հետ, մասնավորապես՝ օժանդակող զորք է ստանում պարսից արքա Շապուհ Երկարակյացից։

Սպարապետ Վաչե Մամիկոնյանի  և Վահան Քաջ Ամատունու  գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը գլխովին ջախջախում է Թոռնավան-Բաղիովիտ-Առբերանի երթուղով առաջխաղացում իրականացրած Պարսից թագավորության բանակին։ Ճակատամարտը տեղի է ունենում Վանա լճի հյուսիս-արևելքում՝ Վասպուրական նահանգի Առբերանի գավառի Առեստ բնակավայրի շրջակայքում։

Հայերը կորցնում են շուրջ 10.000, թշնամին՝ մոտ 35.000 զինվոր։ Հայերը որպես մարտավար վերցնում են պարսից բանակի կենդանի մնացած փղերին[1]։

Հաջորդիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաբեն Բզնունուն շղթայակապ բերում են արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման՝ քարկոծելով։ Սակայն Բզնունյաց ավատատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նախկին անհնազանդ ու ինքնիշխան կացութաձևը, ուստի Վաչե Մամիկոնյանը հրաման տրվեց՝ ոչնչացնելու դավադրության մասնակից ողջ տանուտիրական ավագանուն, որից հետո Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են և միացվում արքայական կալվածքներին։

Հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», գիրք տասներեքերորդ (337-428), Մհեր Հակոբյան, Երևան 2007, ISBN 978-99930-4-720-9