Առաջային ուղեղ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առաջային ուղեղը (լատ.՝ prosencephalon) զարգանում է հոտառական ռեցեպտորի հետ կապված և սկզբում (ջրային կենդանիների մոտ) հանդիսանում է զուտ հոտառական ուղեղ (rhinencephalon): Ուստի ցամաքային կենդանիների մոտ առաջային ուղեղը խիստ մեծանում է և գերազանցում կենտրոնական նյարդային համակարգի մնացած մասերին, հոտառական ուղեղից փոխակերպվելով մի օրգանի, որը կարգավորում է կենդանու ամբողջ վարքը: Համապատասխան վարքի երկու հիմնական ձևերն են`
- բնազդային վարքը, որը հիմնված է տեսակի փորձի վրա ( ոչ պայմանական ռեֆլեքսներ) և
- անհատական վարք, որը հիմնված է անհատի փորձի վրա (պայմանական ռեֆլեքսներ).
Առաջային ուղեղում զարգանում են երկու խումբ կենտրոններ`
- մեծ ուղեղի կիսագնդերի հիմային կամ կենտրոնական հանգույցներ (ենթակեղև),
- մեծ ուղեղի կեղև: