Ապարանի զինվորական պանթեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապարանի զինվորական պանթեոն
Տեսակմշակութային արժեք և գերեզմանատուն
Ստեղծում1994
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԱպարան[1]
Մասն էՎերածնունդ հուշահամալիր
ՀՀ ՊՄԱՀ2.2/7.1
 Artsakh War Memorial (Aparan, Armenia) Վիքիպահեստում

Ապարանի զինվորական պանթեոն (նաև՝ Արցախյան պատերազմի հուշահամալիր), 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի, հետագա տարիներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սահմանային բախումների և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված հայ ազատամարտիկներին, զինծառայողներին նվիրված զինվորական հուշահամալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում[2]։ Հուշահամալիրում են գտնվում Ապարան քաղաքից և հարակից գյուղերից զինվորական ծառայության կամ պատերազմի մեկնած զոհված զինծառայողների և ազատամարտիկների գերեզմանները։

Պանթեոնը հիմնադրվել է 1994 թվականին[2]։ Այն ընդգրկված է Հայաստանի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ[2]։

Տեղադրություն և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնական Մարշալ Բաղրամյան փողոցին հարակից Վերածնունդ հուշահամալիրի սկզբնամասում՝ անտառի մեջ։ Հուշահամալիրի արևելյան կողմում՝ մուտքի մոտ, տեղադրված է տուֆակերտ երկու խաչքար, որոնցից մեկը նվիրված է 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին, մյուսը՝ Արցախյան բոլոր պատերազմներում զոհված հայ զինծառայողներին ու ազատամարտիկներին։ Հուշահամալիրում է գտնվում 34 զինծառայողի և ազատամարտիկի գերեզմանաքար, ինչպես նաև նրանցից մեկի 5 տարեկան որդու գերեզմանը։ Հյուսիսային կենտրոնական մասում տեղադրված է մեծ քարից կերտված ցայտաղբյուրը։

Պանթեոնից դեպի հյուսիս՝ բլրի վրա է գտնվում նաև Դրաստամատ Կանայանի բուրգատիպ գերեզմանը։

Հուշահամալիրում տեղադրված հուշաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեոնի տեսքը վերակառուցումից հետո, 2021 թվական
Արցախյան ազատամարտին նվիրված խաչքար-հուշակոթող
Աղբյուր-հուշակոթող տեղադրված պանթեոնի տարածքում
Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված խաչքար
Պանթեոնի տեսքը նախքան վերակառուցումը, 2015 թվական

Հուշահամալիրում տեղադրված են հետևյալ ազատամարտիկների ու զինծառայողների հուշաքարերը[3].

N ԱԱՀ Ծննդյան թվական, վայր Մահվան թվական, վայր Լուսանկար
1. Նահապետ Ազատի Տոնոյան 18.10.1960թ․, Ապարան[3] 19.09.1992թ․, Ղոչազ լեռ, Բերձոր[3]
2. Մայիս Մովսեսի Սիրեկանյան 15.5.1955թ․, Ապարան[3] 19.09.1992թ․, Ղոչազ լեռ, Բերձոր[3]
3. Սեյրան Արտավազդի Բաղդասարյան 13.10.1965թ․[3] 5.9.1992թ․, Մարտունու շրջան[3]
4. Գուրգեն Արտյոմի Սահակյան 1.10.1972թ․, Ապարան[3] 1.04.1993թ․, Վարդենիսի շրջան[3]
5. Վաչիկ Երվանդի Եղիազարյան (Ռաֆո) 6.03.1961թ․, Ապարան[3] 17.04.1992թ․, գ. Կարաչինար[3]
6. Գեդեոն Նշանի Ղարիբյան 1.11.1966թ․, գ. Նիգավան[3] 19.09.1992թ․, Ղոչազ լեռ, Բերձոր[3]
7. Աշխարհիկ Համլետի Սաֆարյան 13.10.1961թ․, Ապարան[3] 20.01.1993թ․, Բերձորի հատված[3]
8. Արտակ Երջանիկի Բարսեղյան 8.01.1973թ․, Ապարան[3] 27.04.1994թ․, գ. Հորադիզ[3]
9. Հովհաննես Գարեգինի Հովակիմյան 1951թ․ 1994թ․
10. Ժիրայր Ժորայի Գեղամյան 1970թ․ 1994թ․
11. Սամվել Վարդգեսի Բալասանյան 1975թ․ 1995թ․
12. Ռոման Ժորայի Սիմոնյան 1975թ․ 2000թ․
13. Քյարամ Գրիգորի Ղազարյան 1951թ․ 2000թ․
14. Սերյոժա Եղիազարի Մարգարյան 1953թ․ 2000թ․
15. Հայկ Սարգսի Քեշիշօղլյան 1972թ․ 2015թ․
16. Վահագն Աշոտի Սարգսյան 1975թ․ 2020թ․
17. Էդիկ Հովհաննեսի Հայրապետյան 1967թ․ 2020թ․
18. Վազգեն Մկրտիչի Սարգսյան 2001թ․ 2020թ․
19. Մկրտիչ Սարգսի Սարգսյան 1975թ․ 2020թ․
20. Ներսես Արմենի Աղաբաբյան (Ռեմբո) 1967թ․ 2020թ․
21. Արմեն Մնացականի Փանոսյան (Կոստ) 2001թ․ 2020թ․
22. Ահարոն Վոլոդյայի Խաչատրյան 1978թ․ 2020թ․
23. Հրայր Հարությունի Համբարձումյան 1999թ․ 2020թ․
24. Աշոտ Արմանի Աշոտյան 2000թ․ 2020թ․
25. Վահե Ներսեսի Աղաբաբյան 2001թ․ 2020թ․
26. Ժիրայր Արթուրի Գեղամյան 2000թ․ 2020թ․
27. Համլետ Ռուզվելտի Սարգսյան 1973թ․ 2020թ․
28. Գոռ Վիգենի Մանուկյան 1991թ․ 2020թ․
29. Գեղազնիկ Հաբետի Տոնոյան 1990թ․ 2020թ․
30. Ռուսլան Սերգեյի Իսրաելյան 1987թ․[4] 2020թ․[4]
31. Էդգար Հովհաննեսի Ավետիսյան 2002թ․ 2020թ․
32. Վահրամ Գեղամի Հովհաննիսյան (Վահե) 1978թ․ 2020թ․
33. Սերյոժա Հայրապետի Փանոսյան 2002թ․ 2020թ․
34. Վահրամ Տիգրանի Խաչատրյան 1988թ․ 2020թ․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]