Աշոտ Մարգարյան (մարզիկ)
Աշոտ Մարգարյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | տնտեսագետ |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 12, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Ռուդոլֆ Բաբոյան |
Քաշ՝ | 65 ± 3 կիլոգրամ |
Աշոտ Յուրիի Մարգարյան (Մարկարյան, հունվարի 12, 1968, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սամբիստ և ձյուդոիստ, ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն և մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի, տնտեսական գիտությունների թեկնածու[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Մարգարյանը ծնվել է Արմավիրում, 1968 թվականի հունվարի 12-ին, ծառայողների ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Արմավիրի պետական մանկավարժական ինստիտուտի ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետ։ 1986-1988 թվականներին ծառայել է բանակում։ 1991 թվականին ավարտել է ինստիտուտը։ 2003 թվականին ավարտել է Ադիգեայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Պաշտպանել է թեկնածուական թեզ «Համակարգային շուկայավարման գործիքները մարզչական և սպորտային-առողջարարական ծառայությունների ռուսական շուկայում» թեմայով։
Անհատ ձեռնարկատեր է, «Բակար» արտադրական և առևտրային միավորման նախագահը, «Օլիմպ-2000» ՍՊԸ-ի տնօրենը։
Մանկուց հրապուրվել է սպորտով՝ մարմնամարզությամբ, բասկետբոլով, սամբոյով և ձյուդոյով։ Նրա մարզիչն է եղել Ռուդոլֆ Մկրտչի Բաբոյանը։ 17 տարեկանում դարձել է սպորտի վարպետ։ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի սամբոյի և ձյուդոյի առաջնությունների բազմակի չեմպիոն և մեդալակիր է, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ 1997 թվականից սամբոյի և ձյուդոյի Արմավիրի մարզական դպրոցի մարզիչ է։
2004 թվականից Արմավիրում անցկացվում են ամենամյա միջազգային մրցաշարեր Ա. Յու. Մարգարյանի մրցանակների համար։ 2005 թվականի փետրվարի 24-ին Աշոտ Մարկարյանին շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում։
Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ սամբոյի գավաթ 1991 - 2-րդ տեղ,
- Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1992 - 3-րդ տեղ,
- Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1993 - 1-ին տեղ,
- Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1994 -1-ին տեղ,
- Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1995 -1-ին տեղ,
- Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1997 -2-րդ տեղ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Маркарьян Ашот Юрьевич» (ռուսերեն). Всероссийская федерация самбо. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- «МАРКАРЬЯН Ашот Юрьевич» (ռուսերեն). Армавирская городская дума. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- «Ashot Markaryan» (անգլերեն). judoinside.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- «Маркарьян Ашот» (ռուսերեն). Внутри самбо. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արմավիր (Ռուսաստան) քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Աշխարհի չեմպիոններ
- Հայ ձյուդոիստներ
- Հայ սամբիստներ
- Հայ տնտեսագետներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Տնտեսագիտության թեկնածուներ