Ռուդոլֆ Բաբոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Բաբոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 1, 1955(1955-01-01) (69 տարեկան)
Ծննդավայր՝Վալե, Վրաստան
Քաշ՝68 կիլոգրամ

Ռուդոլֆ Բաբոյան (հունվարի 1, 1955(1955-01-01), Վալե, Վրաստան), խորհրդային սամբիստ և ձյուդոիստ, միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար։ Ռուսաստանի Հարավի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, Կրասնոդարի երկրամասի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիայի փոխնախագահ։ Կրասնոդարի երկրամասի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական պատրաստության կենտրոնի տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից ընտանիքով տեղափոխվել է Արմավիր։ 1972 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1977 թվականին՝ Արմավիրի պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով Ընդհանուր տեխնիկական առարկաներ և աշխատանք մասնագիտությունը։ 1977-1979 թվականներին ծառայել է բանակում։ 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։

Մարզչական գործունեությունը սկսել է 1976 թվականին իր ալմա մատերում։ 1979 թվականին դարձել է ՀՊՄԻ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ մարզիչ։ 1992 թվականին դարձել է սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն։

Միասնական Ռուսաստան կուսակցության անդամ է։ Բազմիցս ընտրվել է Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր։

Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սամբոյի 1980 թվականի առաջնություն՝  Բրոնզ։

Հայտնի սաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Դանիլչենկո (1984)՝ սամբոյի Ռուսաստանի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ։
  • Էդուարդ Կուրղինյան (1986)՝ սամբիստ, Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, աշխարհի գավաթակիր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
  • Աշոտ Մարգարյան (1968)՝ սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, սամբոյի Եվրոպայի չեմպիոն, սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
  • Ասլան Մուդրանով (1987)՝ սամբիստ, Ռուսաստանի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
  • Բեսլան Մուդրանով (1986)՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Ձյուդոյի Եվրոպական և Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձյուդոյի աշխարհի առաջնության մրցանակակիր, սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
  • Սամվել Սարկիսով (1981)՝ ձյուդոյի Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ;
  • Վիտալի Ուին (1987)՝ սամբիստ, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ։
  • Գուսեյն Հայբուլաև (1961)՝ սամբիստ և ձյուդոիստ, ԽՍՀՄ, Ռուսաստանի, Եվրոպայի և սամբոյի աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ, Եվրոպայի և սամբոյի աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կուբանի զարգացման գործում նշանակալի ավանդի համար» III աստիճանի մեդալ[2],
  • «Կուբանի զարգացման գործում նշանակալի ավանդի համար» 2-րդ աստիճանի մեդալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Рудольф Бабоян получил медаль из рук губернатора Краснодарского края». hayk.media. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  2. hayazg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]