Ան-26-ի ավիաաղետ Չուգուև քաղաքի մերձակայքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան-26-ի ավիաաղետ Չուգուև քաղաքի մերձակայքում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականսեպտեմբերի 25, 2020
ՎայրՉուգուև և Խարկովի մարզ, ,  Ուկրաինա
Թռիչքի վայրԽարկովի մարզ
Վերջնական կետԽարկովի մարզ
Մասնակիցներ27
Զոհվածներ26 մարդ[1]
Վիրավորներ1
Aviation Safety Network ID20200925-0
Օդանավ
ՄոդելAntonov An-26?
ԱվիաընկերությունՈւկրաինայի զինված ուժեր
Կենդանի մնացած1[2]
 2020 Chuhuiv An-26 crash Վիքիպահեստում

Ան-26-ի ավիաաղետ Չուգուև քաղաքի մերձակայքում, ավիաաղետ, որը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 25–ին Խարկով քաղաքի մերձակայքում՝ Ան-26 203-րդ ավիացիոն ուսումնական խմբի ռազմական ինքնաթիռով իրականացվող ուսումնական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռում գտնվող 27 մարդկանցից (20 ուղևոր և անձնակազմի 7 անդամ) կենդանի է մնացել միայն մեկը[3][4]։

Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայում հայտարարվել է համաժողովրդական սուգ[5]

Ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռում եղել են Խարկովի Օդային Ուժերի ազգային համալսարանի 2-րդ (12 ) և 4-րդ (8 մարդ) կուրսերի կուրսանտներ[6]։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 25-ին Ան-26 ինքնաթիռն ուսումնավարժական թռիչք էր իրականացնում։ Մոսկվայի ժամանակով մոտ 20:45 րոպեին ինքնաթիռն ընկել է Չուգուև քաղաքի մերձակայքում՝ ռազմական օդակայանից 2 կմ հեռավորության վրա[7]։

Խարկովի ազգային օդուժի համալսարանի կուրսանտներից մեկը հասցրել է դուրս նետվել ինքնաթիռից։ Սեպտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ նա մահացել է հիվանդանոցում։ Միակ փրկվածի՝ 2000 թվականին ծնված Վյաչեսլավ Զոլոչևսկիի վիճակը բժիշկները գնահատում եմ միջին ծանրության։ Ան-26-ի կործանման հետևանքով մահացել է նաև Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Օլաբինի որդին[8]։

Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ թռիչքի կանոնները խախտելու և թռիչքին նախապատրաստվելու փաստի առնչությամբ, ինչը հանգեցրել է ավիաաղետի՝ իր ծանր հետևանքներով (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 416-րդ հոդված)[7]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովյան շրջանի վարչական ղեկավար Ալեքսեյ Կուչերը հայտարարել է, որ ավիավթարից կարճ ժամանակ առաջ օդաչուն տեղեկություն է փոխանցել ձախ շարժիչի խափանման վերաբերյալ[7]։

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ստեղծել պետական հանձնաժողով կատարվածի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով, որը ղեկավարում է փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://suspilne.media/66176-na-misci-padinna-litaka-na-harkivsini-znajsli-tila-25-zagiblih/
  2. https://times.kharkiv.ua/uk/2020/09/26/kursant-yakij-otrimav-vazhki-opiki-pomer-u-likarni/
  3. «Количество жертв в авиакатастрофе под Харьковом увеличилось до 26. В больнице умер еще один курсант». strana.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Ukraine military plane crash: Cadets among 20 people killed». bbc.com (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. «Владимир Зеленский объявил 26 сентября днем траура в Украине в связи с катастрофой военного самолета Ан-26 /Сайт Президента Украины, 26.09.2020/». president.gov.ua. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Н. Анисимова. «Харьковский губернатор назвал возможную причину крушения Ан-26». rbc.ru. РБК. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Н. Анисимова. «Число погибших при крушении Ан-26 под Харьковом выросло до 25». rbc.ru. РБК. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Ան-26-ի կործանման հետևանքով մահացել է ուկրաինացի պատգամավորի որդին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]