Անտոն Դոմենիկո Բամբերինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Դոմենիկո Բամբերինի
Ծնվել է1666[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Մահացել է1741[1][2][3][…]
Մահվան վայրCasciana Alta, Casciana Terme Lari, Պիզա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
 Anton Domenico Bamberini Վիքիպահեստում

Անտոն Դոմենիկո Բամբերինի (իտալ.՝ Anton Domenico Bamberini, 1666[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա - 1741[1][2][3][…], Casciana Alta, Casciana Terme Lari, Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նկարիչ, որը հիմնականում բարոկկո ոճի կրոնական որմնանկարներ է արել եկեղեցիներում` պատկերելով դրանք ծանր զարդարված և ծեփված խաբկանքային շրջանակների մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբերինին ծնվել է Ֆլորենցիայում։ Նա եղել է նկարիչ Սիմոն Պիգնոնիի աշակերտը և նրա աշխատանքներից մեծ մասը պատկերվել են Ֆլորենցիայում և մոտակա քաղաքներում։ 1710 թվականին պատկերազարդել է «Աստվածամոր համբարձումը» որմնանկարը Սանտա Քրիստիանա եկեղեցու գմբեթին Սանտա Կրոչե սուլ Արնո կոմունայում։ Վանքն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Սուրբ Ֆրանցիսում կատարվող իրադարձությունները պատկերող որմնանկարները, որոնք կարող էին փրկվել. նորից հավաքվել են[4]։

1734-1735 թվականներին Գաետանո Կաստելանիի և Մաուրո Սոդերինիի հետ պատկերազարդել է Սան Կաշիանո ին Վալ դի Պեզայի Սուրբ Ֆրանցիս Վանքի պատերը։ Որմնանկարները պատկերում են Սուրբ Ֆրանցիսի կյանքի իրադարձությունները[5]։ Նա նաև օգնել է պատկերազարդել Իտալիայի Մարտի քաղաքի Սանտա Մարիա Նովելա եկեղեցատունը (1719-1720 թվականներին)։

Բամբերինին օգնել է տարածել բարոկկոյի ձևավորումը Պիզայի շատ եկեղեցիներում, այդ թվում` Սանթիսիմո Կրոցիֆիսոյի աղոթատեղիում, Պիզայի տաճարում, Եպիսկոպոսի պալատի աղոթատեղիում, Ջեյմս և Լուչիա Սրբերի, Դոմենիքա եկեղեցում[6]։

Բամբերինիի ինքնադիմանկարը իտալական հավաքածուների մասն է[7]։ Նա նաև պատկերազարդել է շինությունների ճակատային մասերը, պատկերելով Աստվածամորը, մանուկ Քրիստոսին և սրբերին Սան Դոնատո եկեղեցու համար Տերիչոլա կոմունայում[8]։ Նա նաև նկարել է «Սուրբ Ագուստինի լուսապսակը» Սանտա Մարիա դելա նեվե ալ Պորտիկո եկեղեցու համար Ֆլորենցիայում։

Բամբերիինին մահացել է Գրամուանիայում, Լուկա քաղաքում, 1741 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Cacciatori, Roberto; Mesy Bartoli (2006). Betti Editrice (ed.). San Casciano in Val di Pesa - Guida storico artistica. Siena. էջ 106. ISBN 8875760764.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Cacciatori, Roberto and Mesy Bartoli, page=70.
  6. Guida Toscana Արխիվացված 2014-02-22 Wayback Machine website about Bamberini Pisa Intinerary.
  7. Self portrait
  8. Comune of Terricciola.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Դոմենիկո Բամբերինի» հոդվածին։