Անտոն Ավերկամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Ավերկամպ
Բնօրինակ անունհոլ.՝ Anton Averkamp
Ծնվել էփետրվարի 18, 1861(1861-02-18)[1][2][3]
Willige Langerak[1][2][3]
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Մահացել էհունիսի 1, 1934(1934-06-01)[4][5] (73 տարեկան)
Բուսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, երաժշտական քննադատ և երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ[1]
 Anton Averkamp Վիքիպահեստում

Անտոն Ավերկամպ (նիդեր. Antonius Josephus (Anton) Averkamp, փետրվարի 18, 1861(1861-02-18)[1][2][3], Willige Langerak[1][2][3] - հունիսի 1, 1934(1934-06-01)[4][5], Բուսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի երգիչ, դիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և երաժշտական քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Ավերկամպը ծնվել է 1861 թվականի փետրվարի 18-ին Հոլանդիայում՝ Cabauw-ում։ Նրա մանկությունն անցել է Ամստերդամում։ Ավարտել է առևտրային ուսումնարանը, սակայն երաժշտության ձգտումն ավելի ուժեղ էր։ 1879 թվականին նա դառնում է Դանիել դե Լանջի ուսանողը, ում մոտ սովորել է երաժշտության տեսություն և դաշնամուր նվագել։ 1883 թվականից սկսեց սովորել Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցում։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց Մյունխեն, որտեղ շարունակեց ուսումը Իոսիֆ Ռեյնբերգերի հետ։

«De Groene Amsterdammer»[nl]
«De Groene Amsterdammer»[nl]

1886 թվականին նա վերադարձավ հայրենիք և բնակություն հաստատեց մայրաքաղաքում։ Աշխատել է Ամստերդամի երաժշտական դպրոցում, որտեղ դասավանդել է անհատական և երգչախմբային երաժշտություն[6]։ Միաժամանակ այս երկու տարիների ընթացքում Ավերկամպը երգեցողության դասեր է ստացել Յոհաննես Մեսարտից։

1890 թվականից նա դարձել է իր երգչախմբի դիրիժորը, որի հետ նա հնագույն երաժշտական ստեղծագործությունների համերգներ է տվել։ Նրա ղեկավարության ներքո երգչախումբը շուտով ստացել է համաշխարհային ճանաչում։

1898 թվականից մինչև 1910 թվականը հանդես է եկել որպես երաժշտական քննադատ «De Groene Amsterdammer»-ում, որը լույս է տեսնում նաև ներկայումս։

1903 թվականին բացել է իր երգեցողության դպրոցը։ 1919-1933 թվականներին զբաղեցրել է Ուտրեխտի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը։

Որպես կոմպոզիտոր Ավերկամպը գրել է մի շարք ստեղծագործություններ նվագախմբի համար՝ ջութակի սոնատ, ռոմանսներ և մի շարք այլ ստեղծագործություններ[6]։

Անտոն Ավերկամպը մահացել է 1934 հունիսի 1-ին Բուսում քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Onze Musici (նիդերլ.)Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1911. — Iss. 2. — P. 14. — 300 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Onze Musici (նիդերլ.)Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1923. — Vol. 3. — P. 10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Onze Musici (նիդերլ.)Rotterdam: Nijgh & Van Ditmar, 1898. — Iss. 1. — P. 11. — 306 p.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #116389397 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 Аверкамп // Музыкальный словарь : в 3 томах : в 3 т. / Х. Риман; доп. русским отделом при сотруд. П. Веймарна и др.; пер. и все доп. под ред. Ю. Д. Энгеля. — пер. с 5-го нем. изд. — Москва—Лейпциг : изд. Б. П. Юргенсона, 1904.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Ավերկամպ» հոդվածին։