Անտոխլամիս կաթնախոտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոխլամիս կաթնախոտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Corispermoideae
Տրիբա Corispermeae
Ցեղ Anthochlamys
Տեսակ Անտոխլամիս կաթնախոտային (A. polygaloides)
Միջազգային անվանում
Anthochlamys polygaloides

Անտոխլամիս կաթնախոտային (լատին․՝ Anthochlamys polygaloides), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-40 (60) սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված, կանաչ կամ դեղնավուն (մոխրագույն) և մերկ միամյա բույս է։ Տերևները գծային կամ օվալ են։ Ծաղկաբույլերը բարակ են, հասկանման, կարճ-մազոտ։ Ծաղկապատի մասերը վարդագույն են։ Պտուղը կլորավուն է, տափակ և ունի թափանցիկ թև[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Մեղրի քաղաքի մոտ, Արաքս գետի ողողատում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 620-700 մ բարձրությունների վրա, ժամանակավոր խոնավացած ավազագլաքարային գրունտների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոխլամիս կաթնախոտային» հոդվածին։