Աննա Ռադկլիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ann Radcliffe.jpg

Աննա Ռադկլիֆ (անգլ.՝ Ann Radcliffe, 1764թ. հուլիսի 9 - 1823թ. փետրվարի 7), անգլիացի գրող։ Հանրաճանաչ է դարձել «Սիցիլիական պատմություն» (1790), «Անտառային պատմություն» (1791) և, հատկապես, «Ուդոլֆոյի գաղտնիքները» (1794), «Իտալացին» (1797) գործերով։

«Գոթական վեպ» ժանրում Ռադկլիֆը վարպետորեն վերստեղծել է «սարսափելիի» և «խորհրդավորի» մթնոլորտ, ընդ որում նրա վեպերում ուժեղ է ռացիոնալ տարրը՝ խորհրդավորը, միանգամայն ռեալ բացատրություն է ստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png