Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Կարենինա, կարող է վերաբերել․

  • «Աննա Կարենինա», Լև Տոլստոյի վեպը, որ պատմում է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին,
  • «Աննա Կարենինա», 1967 թվականի խորհրդային լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Զարխին,
  • «Աննա Կարենինա», 1985 թվականի հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սայմոն Լենգթոնը,
  • «Աննա Կարենինա», 1997 թվականի անգլո-ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Ռուսաստանում (Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում) բրիտանացի ռեժիսոր Բեռնարդ Ռոուզի կողմից՝ ռուս, բրիտանացի, ֆրանսիացի, կանադացի և ամերիկացի դերասանների մասնակցությամբ,
  • «Աննա Կարենինա», 2009 թվականի ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը,
  • «Աննա Կարենինա», 2013 թվականի մինի-սերիալ՝ նկարահանված կանադացի ռեժիսոր Քրիստիան Դյուգեյի կողմից,
  • «Աննա Կարենինա», 2012 թվականի բրիտանական մելոդրամա՝ ստեղծված ռեժիսոր Ջո Ռայթի կողմից,
  • «Աննա Կարենինա», ռուսական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ինչպես նաև դրա՝ ութ սերիաներից բաղկացած ընդարձակ տարբերակը՝ նկարահանված ռեժիսոր Կարեն Շահնազարովի կողմից 2017 թվականին,
  • «Աննա Կարենինա», 1974 թվականի ֆիլմ-բալետ, որը հիմնված է Ռ. Շչեդրինի բալետի վրա, որի պրեմիերան կայացել էր 1972 թվականին Մեծ թատրոնում,
  • «Աննա Կարենինա», ռուսական մյուզիքլ, որի լիբրետոյի հեղինակն է Գենադի Չիխաչյովը, երաժշտության հեղինակը՝ Մարկ Սամոյլովը, իսկ տեքստի հեղինակը՝ Լեոնիդ Յակովլևը,
  • «Աննա Կարենինա», ռուսական մյուզիքլ, որի տեքստը գրել է Յուլիա Կիմը, իսկ երաժշտությունը՝ Ռոման Իգնատևը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]