Անմահության բարձունք (Բելայա Կալիտվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմահության բարձունք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲելայա Կալիտվա
Ներկա վիճակկանգուն

«Անմահության բարձունք» (ռուս.՝ Высота Бессмертия), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքի Աթաևո գյուղում, Սևերսկի Դոնեց գետի աջ ափին։ Հուշահամալիրը հիմնադրվել է 1967 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անմահության բարձունք» համալիրը նվիրված է 8-րդ կովկասյան կորպուսի 112-րդ բաշկիրական հեծելազորային դիվիզիայի ռազմական հեծելազորային էսկադրոնի մարտիկներին։ Էսկադրոնը ղեկավարել է լեյտենանտ Աննակլիչ Աթաևը։

1943 թվականի հունվարին, Բելայա Կալիտվայի համար մղվող ազատագրական մարտերի ընթացքում, էսկադրոնի մարտիկները, ամրանալով շրջակա տարածքում առանձնացող բարձունքին, մարտնչում էին հետևակային գումարտակի դեմ, որն օգտագործում էր ինքնաձիգներ և ուներ տասը տանկի, հրետանու և ականանետների աջակցություն։ Դրանով նրանք ծանրակշիռ ավանդ ունեցան քաղաքը ֆաշիստներից բարեհաջող ազատագրելու գործում։

Լեյտենանտ Աննակլիչ Աթաևը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ ստորաբաժանման նրա ենթակաները նույնպես հետմահու ստացել են Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններ։

Սկզբնապես հուշարձանն ուներ երեք հուշակոթողի ու հավերժական կրակի տեսք։ Ավելի ուշ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ հուշակոթողների միջև տեղադրվեց սգացող Մայր Հայրենիքի քանդակը` դափնե պսակը ձեռքին։ Պատի կիսաշրջանին տեղադրված են հուշասալիկներ, որոնց վրա փորագրված են հերոսների անունները, իսկ ամբողջ հուշահամալիրի երկանքով գրված է հետևյալ մակագրությունը. «Նահատակվածների հիշատակին արժանի եղեք»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]