Վիքիքարտեզ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WikiMapia Firefox զննիչում ամբողջ էկրանով բացված |
|
| URL | www.wikimapia.org |
|---|---|
| Կոմերցիո՞ն | ոչ |
| Կայքի տեսակը | Համատեղ քարտեզագրում |
| Գրանցում | այո (ոչ պարտադիր) |
| Օգտագործվող լեզու(ները) | 64 լեզվով |
| Տերը | |
| Հեղինակ(ներ) | Ալեքսանդր Կորյակին և Եվգենի Սավելյով |
| Ստեղծման օրը | Մայիսի 24, 2006 |
| Եկամուտը | AdSense-ից |
| Ներկա կարգավիճակը | գործող |
Վիքիքարտեզը (անգլերեն` WikiMapia) առգիծ քարտեզային ռեսուրս է, որը համատեղում է Google-ի քարտեզները վիքի համակարգի հետ՝ թույլ տալով մասնակիցներին տեղեկություներ մուտքագրել երկրագնդի ցանկացած հատվածի վերաբերյալ ավելի քան 60 լեզուներով։ Ստեղծվել է ռուս ոստայն-դիվելոփերներ Ալեքսանդր Կորյակինի և Եվգենի Սավելյովի կողմից և գործածման դրվել 2006 թվականի մայիսի 24-ից՝ «Եկե՛ք նկարագրենք ո՛ղջ Երկիր մոլորակը» նշանաբանով։
Վիքիքարտեզը կապ չունի Վիքիփեդիայի և Վիքիմեդիա կորպորացիայի հետ, այն ըստ հեղինակների պարզապես ներշնչված է դրանց գաղափարախոսությամբ։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Վիքիքարտեզի գլխավոր էջը
- Երևանը Վիքիքարտեզում