Սովորել է Կիևի համալսարանում, ավարտել (1853) հոգևոր ճեմարան։ Ռուս և լեհ հեղափոխական դեմոկրատների ազդեցությամբ Մացկյավիչուսը հանգել է կալվածատերերի և ցարիզմի դեմ պայքարի գաղափարին։ Հանդես է եկել ռուս, հեղափոխական շարժման հետ լիտվացի, լեհ և բելառուս ժողովուրդների ազատագրական շարժումը միավորելու համար, այդ հայացքները քարոզել գյուղացիներին։ 1863 թվականի ապստամբության ժամանակ ղեկավարել է գյուղացիական զինված մի ջոկատ, ապա գործել ապստամբական միացյալ բանակում՝ Զիգմունտ Սերակովսկու հրամանատարության ներքո։ Վերջինիս զոհվելուց հետո ղեկավարել է Կովենի նահանգի ապստամբական ջոկատները։ Ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 363)։