Անդրեյ Ռիխտեր (միջատաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Ռիխտեր (այլ կիրառումներ)
Անդրեյ Ռիխտեր
Ծնվել էմարտի 13, 1911(1911-03-13) կամ մարտի 26, 1911(1911-03-26)[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 22, 1950(1950-06-22)[1] (39 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և միջատաբան
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտմիջատաբանություն
Ալմա մատերՍարատովի համալսարան
Գիտական ղեկավարAndrey Vasilyevich Martynov?
Ամուսին(ներ)Մարգարիտ Տեր-Մինասյան[2]
Երեխա(ներ)Vera Andreevna Richter?
ՀայրԱնդրեյ Ռիխտեր

Անդրեյ Ռիխտեր (ռուս.՝ Рихтер Андрей Андреевич, մարտի 13, 1911(1911-03-13) կամ մարտի 26, 1911(1911-03-26)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1950(1950-06-22)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային միջատաբան և կենդանաբան։ Կենսաբան 1945, պրոֆեսոր 1947, Անդրեյ Ռիխտերի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սարատովի համալսարանը 1930 թվականին։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող 1935 թվականից, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի կենդանաբանության սեկտորի (հետագայում ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտ) անողնաշարավոր կենդանիների 1939 թվականից, այնուհետև ԽՍՀՍ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի կարծրաթևերի լաբորատորիաների 1948 թվականից վարիչ։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել է կարծրաթև միջատների դասակարգման լայն ճանաչման արժանացած և առ այսօր կիրառվող մեթոդ։ Ուսումնասիրել է ԽՍՀՄ եվրոպական մասի, Հեռավոր Արևելքի, Կովկասի և հատկապես ՀԽՍՀ տարածքի կարծրաթև միջատների ֆաունան, մորֆոլոգիան և էկոլոգիան։ Կազմել է ԽՍՀՄ և հարակից երկրների ոսկեբզեզների ֆաունայի կատալոգը և «ԽՍՀՄ ֆաունա» կապիտալ աշխատության «Ոսկեբզեզներ» բաժինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ռիխտեր (միջատաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։