1937 թվականից ապրել է Երևանում, 1941 թվականի հունիսին զորակոչվել կարմիր բանակ, ավարտել Կամինսկի հրամանատարական կուրսերը (1942)։ 1942-1943 թվականներին մասնակցել է Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի և ձախափնյա Ուկրաինայի ազատագրմանը։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 1943 թվականի սեպտեմբերին իր վաշտով Դնեպրի գետանցման, դրա աջ ափին հենակետ գրավելու համար։ Զոհվել է Միլորադովկա կայարանի (Դնեպրոպետրովսկի մարզ) համար մղված մարտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։