Անդրանիկ Խաչատրյան (մեքենավար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1911 |
Ծննդավայր | Թուրքիա |
Մահացել է | 1959 |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լենինական |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Անդրանիկ Միսակի Խաչատրյան (նոյեմբերի 23, 1911, Թուրքիա - 1959, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ, տրանսպորտի ճյուղի աշխատակից, Անդրկովկասյան երկաթուղու Լենինականի դեպոյի շոգեքարշի մեքենավավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 23-ին Թուրքիայում, Կարսի գավառի Ամզաքլյարակ գյուղում։ 1916 թվականի ապրիլին թուրքական ջարդերի ժամանակ մահացել է նրա հայրը։ Չորս երեխա ունեցող մայրը, փախչելով թուրքերի ցեղասպանությունից, հասել է Հայաստան և բնակություն հաստատել Ալեքսանդրապոլ քաղաքում։ Անդրանիկը այստեղ է մեծացել, ավարտել դպրոցը և 15 տարեկանից սկսել աշխատել։
Սկզբում աշխատել է Լենինականի լոկոմոտիվային դեպոյում որպես աշակերտ փականագործի աշակերտ, 19 տարեկանում դարձել է տարբեր կարգի լոկոմոտիվների միջին վերանորոգման բրիգադիր։ 1931 թվականին դարձել է մեքենավարի օգնական, բեռնատար գնացքներ է վարել դեպի Երևան։ Խնամքով է սպասարկել լոկոմոտիվը և աստիճանաբար տիրապետել հին մեքենավարների փորձին։ 1932 թվականին գնացք վարելու իրավունք ստանալով՝ Խաչատրյանն առաջիններից էր, ով Անդրկովկասի լեռներում վարել է ծանրաքաշ գնացքներ։
1935 թվականի հուլիսին, երբ երկրում ծավալվել է շոգեքարշների մեքենավարների կրիվոնոսովյան զանգվածային շարժում, Խաչատրյանը դարձել է Լենինականի շոգեքարշային դեպոյի առաջին կրիվոնոսովականներից մեկը և Անդրկովկասյան երկաթուղային մայրուղով գնացքների արագընթաց վարման վարպետ։ Նա բեռներ է տեղափոխել Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որը նախատեսված էր բարձր լեռնային լճի ջրերն օգտագործելու համար։ Նախապատերազմյան տարիներին վարել է մարդատար գնացքներ և կանխել մի քանի երկաթուղային աղետներ։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում վարել է կամավորներ և նորակոչիկներ ռազմաճակատ տեղափոխող էշելոններ, գնացքներ Ուրալի և Սիբիրյան արդյունաբերության համար կարևոր պաշտպանական բեռներով, տարհանել ունեցվածքը Դոնբասից և Հյուսիսային Կովկասից, սանիտարական գնացքներ վիրավոր զինվորներով Անդրկովկասի առողջարաններում բուժման համար։
Նա իր ունակությունները հատկապես դրսևորել է այն ժամանակահատվածում, երբ թշնամին մոտեցել է Կովկասին և երկաթուղայիններից պահանջվել է լիարժեք նվիրումով ապահովել ռազմական փոխադրումները։ Երբ ծավալվել է Վոլգոգրադի ճակատամարտը, ռազմաճակատային թերթը ռեպորտաժ է պատրաստել մեքենավար Խաչատրյանի բրիգադի գրեթե յուրաքանչյուր արագընթաց ուղերթի մասին։ Այդ օրերին նրանք գնացքները նշանակման վայր են հասցրել սահմանված ռազմական ժամանակացույցից մեկուկես, երբեմն էլ երեք ժամ շուտ։
Պատերազմի մնացած և հետպատերազմյան տարիներին նա շարունակել է աշխատել որպես մեքենավար-հրահանգիչ հայրենի դեպոյում։ Նրա թիվ 5290 լոկոմոտիվն անցել է ավելի քան կես միլիոն կիլոմետր՝ առանց վերանորոգման գրանցման։ 1955 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Լենինականի կայարանամերձ ընտրատարածքից։
Նա բնակվել է Լենինական քաղաքում։ Մահացել է 1959 թվականին, թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի նոյեմբերի 5-ի հրամանագրով «ռազմաճակատի և ժողովրդական տնտեսության համար երկաթուղով բեռների փոխադրման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի և պատերազմի դժվարին պայմաններում երկաթուղային տնտեսության վերականգնման գործում ունեցած ակնառու ձեռքբերումների համար», Անդրանիկ Միսակի Խաչատրյանն արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրան հանձնվել էր Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ։
Դեկտեմբերի 21-ին Կրեմլում նրան հանձնվել է Հայրենիքի բարձրագույն պարգևները, իսկ ճյուղի շտաբում՝ «Պատվավոր երկաթուղայինի» կրծքանշանը։ 1944 թվականի նոյեմբերի 14-ին նրան շնորհվել է քարշուժի ինժեներ-լեյտենանտի անհատական կոչում։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով, այդ թվում՝ «Աշխատանքային արիության համար» մեդալով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինական քաղաքում 1969 թվականին նրա անունով են կոչվել երկաթուղային ուսումնարանը և փողոցներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Хачатрян Андраник Мисакович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Герои стальных магистралей. Кн. 3. М. 2004
- Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- 1959 մահեր
- Գյումրի քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ