Անդյան աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդյան աղվես
Անդյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Անդյան աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex culpaeus
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Անդյան աղվեսը (լատ.՝ Lycalopex culpaeus) Հարավամերիկյան բնիկ կենդանի է: Հարավային Ամերիկայում այս կենդանին իր չափսերով մեծությամբ երկրորդն է բաշավոր գայլից հետո: Իր արտաքին տեսքով անդյան աղվեսը նման է սովորական աղվեսին:

Արտաքին բնութագիր[խմբագրել]

Չափսերը[խմբագրել]

Անդյան աղվես

Անդյան աղվեսի չափսը տատանվում է կարմիր աղվեսի և կոյոտի չափսերի արանքում: Նա ունի մոտ 11-12 կգ քաշ: Մարմնի երկարությունը 90-165 սմ է, պոչինը՝ 30-51 սմ: Գրանցվեն են նաև ավելի մեծ չափսեր ունեցող աղվեսներ:

Մորթին[խմբագրել]

Անդյան աղվեսի մորթին ունի գորշ երանգ: Մեջքի և վզի մորթին ավելի բաց է, իսկ մեջքի կենտրոնական մասը` ավելի մուգ: Պոչը ունի հարուստ մազածածք և սավելի մուգ երանգավորում: Ականջները նույնպես ունեն գորշ երանգ:

Սնունդը[խմբագրել]

Անդյան աղվես անապատում

Անդյան աղվեսի սնունդը հիմնականում բաղկացած է մանր և միջին կենդանիներից՝ կրծողներ, թռչուններ, մողեսներ, նապաստակներ և այլն: Նրանք երբեմն որսում են նաև գուանակոյի ձագերին: Անդյան աղվեսը կարող է նաև հարձակում գործել ընտանի կենդանիների վրա: Նա որսորդության մեջ մրցում է տարբեր հարավամերիկյան կենդանիների հետ:

Բազմացումը[խմբագրել]

Անդյան աղվեսները բազմանում են տարին մեկ անգամ: Սովորաբար դա լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Ծնվում են 2-5 ձագեր: Բույնը հիմնում են քարքարոտ տարածքներում: Ձագերը ծնվում են խուլ և կույր: Նորածինների մորթին շատ գորշ է և բացանում է տարիքի հետ միասին:

Ապրելավայրը[խմբագրել]

Անդյան աղվեսները ապրում են կլիմայական տարբեր հարմարություններ ունեցող վայրերում: Նրանք կարող են բնակվել նույնիսկ 4800 մետր բարձրության վրա: Ապրում են անապատներում, տրոպիկական անտառներում, հարթավայրերում, սարերում և այլն: Նրանք տարածված են գրեթե ամբողջ Անդյան լեռներում՝ Էկվադորից և Պերուից մինչև Հարավային Ամերիկայի հարավային հատվածները՝ Պատագոնիա և Տիեռա դել Ֆուեգա: