Անդերսոն Վարեժաո
| Անդերսոն Վարեժաո | |
| Ակումբ | Կլիվլենդ Կավալիերս |
|---|---|
| Դիրքը | Կենտրոնական / ծանր հարձակվող |
| Ի ծնե տրված անունը | Անդերսոն Ֆրանչա Վարեժաո |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1982 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 211 սմ |
| Քաշ | 118 կգ |
| Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 2 / ընտրութ.` 30-րդ |
| Դրաֆթ ակումբ | Օռլանդո Մեջիք |
| Կարիերայի պատմություն | |
Անդերսոն Ֆրանչա Վարեժաո (պորտ.` Anderson França Varejão, ծնվ.` սեպտեմբերի 28, 1982թ.), բրազիլացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով տվյալ պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում` որպես կենտրոնական և ծանր հարձակվող: Բրազիլիայի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում 2003թ.-ին անցկացվող համաամերիկյան խաղերի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի:
1998թ.-ից մինչև 2002թ. հանդես է եկել բրազիլական Ֆրանսա ակումբում, իսկ 2002-ից 2004-ը` «Բարսելոնայում», որտեղ նրա միջին ցուցանիշներն էին 8,3 միավոր/խաղ և 11,5 անդրադարձ/խաղ: Չնայած 2002-03 խաղաշրջանում Վարեժաոն չմասնակցեց փլեյոֆին, սակայն նրա ակումբը իսպանացի Խուան Կարլոս Նավարոյի, լիտվացի Շարունաս Յասիկևիչուսի և սերբ Դեյան Բոդիրոգայի գլխավորությամբ դառնում է Իսպանական ACB լիգայի չեմպիոն:
Վարեժաոյի NBA-յան կարիերան սկսվում է, երբ նա մուտք է գործում 2004 թ. NBA-ի դրաֆթ` ընտրվելով Օռլանդո Մեջիքի կողմից` 2-րդ ռաունդի 30-րդ ընտրությամբ, սակայն Դրյու Գուդենի և Սթիվեն Հանթերի հետ փոխանակվում է Կլիվլենդ Կավալիերս, ով իր հերթին միայն զիջում է Թոնի Բատիին: Կլիվլենդի կազմում Վարեժաոն դառնում է հանդիսատեսին սիրելի և ձեռք բերում «Վայրի արարած» մականունը` չափազանց գանգուր և երկար մազերի համար: Վարեժաոյին նաև երբեմն ասոցացնում էին նույնազգի ֆուտբոլիստ Ռիվալդոյի հետ, քանի որ երկուսն էլ երեբեմն չափազանցնում էին իրենց վրա կատարված տուգանքները. օրինակ` Վարեժաոն խաղերի ժամանակ չափազանց շատ էր ընկնում գետնին և մրցավարից տուգանք կորզում: Այնուամենայնիվ նրա նախկին թիմակից Լեբռոն Ջեյմսը գտնում էր, որ նա իրոք ֆիզիկական ծանր հարվածներից էր տապալվում գետնին: