Անգլիայի հնագույն մեծ օթյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիայի հնագույն մեծ օթյակ, ինչպես հայտնի է այսօր, կամ ազատ և ընդունված մասոնների ամենահին ու պատվավոր եղբայրության մեծ օթյակ (համապատասխանաբար նրա արքայական վսեմության արքայազն Էդվինի կողմից Յորքում շնորհված Հին սահմանադրությունների` (Աննո Դոմինին 926), և մասոնականության տարում` 4926), ինչպես նկարագրել են իրենց հրամանագրերը, համարվել է Անգլիայի առաջին մեծ օթյակի մրցակից օթյակ[1]։ Այն գոյություն է ունեցեկ 1751 թվականից մինչև 1813 թվականը, երբ ստեղծվել է Անգլիայի միացյալ մեծ օթյակը երկու Մեծ օթյակների միջից։ Դրանք այժմ կոչվում են Հնագույն, ի տարբերություն ժամանակակիցների՝ բնօրինակ «Մեծ օթյակի», որի քննադատները, մասնավորապես՝ Լաուրենս Դերմոտը, ասում էր, որ հեռացել է Շոտլանդիայի, Իռլանդիայի և այժմ Անգլիայի հնագույն մեծ օթյակից։ Այս Մեծ օթյակը ևս ոչ ֆորմալ կոչվում է Ատոլի մեծ օթյակ, քանի որ Ատոլի երրորդ և չորրորդ դքսերը նախագահել են նրան` որպես մեծ վարպետների` իր 62-ամյա գոյության կեսի ընթացքում[2]։

Այն մինչ օրս շարունակում է գործածվել Միացյալ հնագույն օթյակի կողմից։ Որոշակի շփոթմունք ծագել է հնագույն անձնական փաստաթղթերում։ Նրանց հին կնիքների վրա գրված է. Լոնդոնում մեծ օթյակն ըստ ազատ և ընդունված մասոնների` հին հաստատություն(ներ) է։ Նոր անդամներին տրված մասոնական վկայականներն ըստ հին սահմանադրությունների այն անվանել են Անգլիայի ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 1721 թվականից Լոնդոնում ձևավորված նոր մեծ օթյակը (1717), որը շուտով տարածվելու էր Անգլիայի, Ուելսի և արտերկրի մնացած մասերում, վարել է ինքնահռչակման և ընդլայնման քաղաքականություն, որը միշտ չէ, որ համապատասխանել է մյուս մասոնականներին։ Նրանք լքել են կավճով օթյակներ «նկարելու» հին մեթոդներից` հօգուտ ժապավենի և դյուրակիր մետաղական տառերի[4]։ Իռլանդացի մասոններին առաջարկվել է ընդունելություն, այն դեպքում, եթե նրանք ընդունեին անգլիական սահմանադրությունը, ինչը նրանք մերժել են[5]։ 1730-ական թվականներին Անգլիայի մեծ օթյակը փոխել է իր ծեսը՝ հասարակության ազդեցությունից առաջ մնալու համար։ Այս ժամանակահատվածում Լոնդոնը ներգրավել է բազմաթիվ տնտեսական միգրանտների Իռլանդիայից։ Նրանք, ովքեր արդեն մասոնական էին, հաճախ մերժում էին Անգլիական մեծ օթյակի կատարված փոփոխությունները, և, կամ ստեղծում էին իրենց սեփական օթյակները, կամ միանում էին մայրաքաղաքի բազմաթիվ չմիավորված օթյակներից մեկին։ 1751 թվականին սրանցից հինգը, և վեցերորդը, որը նոր էր ձևավորվել, միավորվել են՝ ստեղծելով մրցակից մեծ օթյակ, որն արագորեն դարձել է իշխող կազմակերպություն Անգլիայի մյուս չմիավորված օթյակների համար[2]։

Այս հաջողությունը պետք է դիտարկել` որպես իրենց երկրորդ մեծ քարտուղար Լորենս Դերմոտի էներգիայի, խելամտության և մաքուր ռազմատենչության հաղթանակ։ Նրա մասին հայտնի տեղեկությունների մեծ մասը գալիս է մեծ օթյակի արձանագրություններից և նրա սահմանադրությունների գրքից։ Մեծ կոմիտեն հավաքվել է յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը, իսկ 1752 թվականի փետրվարի 5-ին Դերմոտը փոխարինել է Ջոն Մորգանին` որպես մեծ քարտուղար։ Հաջորդ ամիս նա գործ է ունեցել «Leg of Mutton» մասոնների` երկու տղամարդկանց հետ, որոնք Թագավորական կամար են ընդունել մասոնների ոչխարի մսի գնի դիմաց, սակայն Դերմոտի կողմից ենթարկվելով փորձաքննության՝ ոչինչ չեն իմացել աստիճանի մասին։ Նրանք նաև պնդել են, որ անտեսանելիության հասնելու մասոնական մեթոդ են սովորեցնում։ Ապրիլին նա համոզել է իր եղբայրներին փոխարինել Մորգանի ենթաօրենսդրական ակտերը Դուբլինում գտնվող իր սեփական օթյակի օրենքներով։ Հունիսին Դերմոտը հանդիպել է Մեծ սպաներին։ Օթյակը հանդիպել է սովորականի պես չորեքշաբթի` սեպտեմբերի 2-ին, և Դերմոտը հանդես է եկել իրենց ծիսակատարության վերաբերյալ դասախոսությամբ։ Այդ տարի Հուլյանից Գրիգորյան օրացույցի փոփոխության պատճառով հաջորդ օրը` հինգշաբթին եղել է սեպտեմբերի 14-ը՝ կորցնելով 11 օր։ Օթյակի փաստացի գործունեությունն իրականացվել է 14-ին կայացած «արտակարգ» հանդիպման ժամանակ` ապահովելով, որ երկու ամսաթվերը հայտնվեն արձանագրության մեջ[6]։

Դերմոտը նրանց նվիրել է սահմանադրության գիրք, որն անհասկանալիորեն վերնագրված է եղել «Ահիման Ռեզոն կամ օգնություն եղբորը»։ Այն ձևավորվել է Սփրատի` իռլանդական սահմանադրությունների հիման վրա, որոնք, իրենց հերթին, օրինակ են վերցրել Անդերսոնի սահմանադրություններից։ Ներածական պատմությունը փոխարինվել է ավելի լավը գրելու` Դերմոտի փորձի երգիծական պատմությամբ (որը տարածելու էր մասոնականությունը մինչ ստեղծումը)։ Առաջին հրատարակությամբ` 1756 թվականի հրատարակումը կարող էր հետաձգվել այնքան ժամանակ, մինչ հասարակությունը գտներ ազնվական հովանավորի՝ որպես մեծ վարպետ։ Նա եկել է Բլեսինգթոնի կոմսի կերպարի մեջ, որն արդեն` որպես մեծ վարպետ ծառայել էր Իռլանդիայում։ Երկրորդ հրատարակությունը` 1764 թվականին, համեմատել է նոր մեծ օթյակի հնագույն փորձը «Ժամանակակիցների» գործերի հետ։ Հնագույն մեծ օթյակը մինչև 1720-ական թվականները համարվել է «Ժամանակակից», իսկ տերմինը մինչ օրս օգտագործվում է։ Դերմոտի կողմից Ժամանակակիցների բնութագրումը եղել է վնասակար և երգիծական, և նրա կյանքի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ հրատարակության հետ մեկտեղ ավելի շատ քամահրանք է առաջացրել հասարակության համար, որը շեղվել է կարգի հաստատված նշաններից, և որի ամենամեծ մասոնական խորհրդանիշներն են եղել դանակն ու պատառաքաղը։ Նրա մահից հետո, 1791 թվականից Ահիման Ռեզոնի հաջորդ խմբագիրները հետզհետե քանդել են վիրավորանքները[4][7][8]։

Ահիման Ռեզոնը, չնայած եղել է բաժանող, բայց ժողովրդականություն է ցույց տվել, և օթյակը ծաղկել է։ Դրանք ճանաչվել են Իռլանդիայի և Շոտլանդիայի մեծ օթյակների կողմից, ովքեր կասկածանքով շարունակել են դիտել ժամանակակիցների նորամուծությունները։ Երկու մեծ օթյակների միջև հարաբերությունների ցածր կետը հասել է 1770-ական թվականներին, երբ Վիլյամ Փրեսթոնը, այն ժամանակ ժամանակակիցների մեծ քարտուղարի օգնականը, փորձել է թունավորել հնագույն և Շոտլանդիայի մեծ օթյակի միջև հարաբերությունները[6]։

Դերմոտի մահից հետո երկու մեծ օթյակները դանդաղ շարժվել են դեպի միություն։ Միասնության անհրաժեշտությունն ընդգծվել է Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, երբ Անտիկ, Ժամանակակից և Շոտլանդիայի մեծ օթյակի ղեկավարները գործել են միասին՝ կանխելու համար, որ իրենց օթյակները դառնան արգելված կազմակերպություններ[9]։ Այնուամենայնիվ, միավորման իրական գործընթացն սկսվել է միայն 1811 թվականին, երբ ժամանակակիցներն սկսել են իրենց ծիսակատարությունը` բրիտանական մյուս մեծ օթյակների համար ընդունելի ձև վերադարձնելու վարչական գործընթացը։ Վերջնական միությունը գտնվել է թագավորի երկու որդիների` Սասեքսի դուքսի, Ժամանակակիցների մեծ վարպետի և Կենտի դուքսի ձեռքերում։ Կենտի դուքսն արդեն միություն էր հաստատել Կանադայում` պարզապես վերացրել է Ժամանակակիցներին և միացրել նրանց օթյակները Հնագույն մեծ օթյակին։ Նոր մեծ օթյակը՝ Անգլիայի միացյալ մեծ օթյակը, պահպանել է Ժամանակակիցների ենթակառուցվածքը և Հին արարողությունը[10]։

Վերածնունդ Լանկաշիրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին Լանկաշիրի մի քանի մասոնների դժգոհությունների սխալ գործածումը փորձել են վերակենդանացնել օթյակներն այն վայրում, որը հայտնի է դարձել` որպես Վիգան մեծ օթյակ։ Նոր մեծ օթյակի նկատմամբ անվստահությունն արդեն դանդաղել է, երբ գավառաբնակ մեծ օթյակի ժողովը Մանչեսթերում 1818 թվականին խնդրել է, որ սահմանադրության գիրքը փոփոխվի, որպեսզի ասվի, որ օթյակը պետք է վերադարձնի իր լիազորությունը, եթե անդամակցությունը 7-ից ցածր լինի, նշված 5-ի փոխարեն[11]։ Հետագա մտահոգությունը ցույց է տվել, որ Բաթում որոշ մասոնականներին ասել են, որ «ցանկալի չէ (Թագավորական կամարի) գլուխների թիվը ցանկացած վայրում հավասարեցնել օթյակների քանակին»։ Ցածր մինիմումը ենթադրում էր, որ հնարավոր է օթյակ վարել առանց սարկավագների՝ Ժամանակակիցների ծիսակարգի համաձայն, և հնագույն օթյակի անդամները Թագավորական կամարի վրա նայել են` որպես չորրորդ աստիճանի՝ յուրաքանչյուր օթյակի պարտականությունը դարձնելով գլխի ձևավորումը։ Այս հարցումները, որոնք կապված են եղել հին հնագույն օթյակների մոդեռնիզմի սողացող վերադարձի կամ նույնիսկ պարտադրման մտահոգության հետ, մեծ օթյակն անտեսել է։ Այն 1820 թվականին հանգեցրել է ավելի խիստ ձևակերպված ընդդիմության։ Քանի որ տեղի նահանգը չի կարողացել հաղթահարել աճող թշնամանքը, 1822 թվականի վերջին փաստաթուղթը ստորագրած 34 մասոնները կասեցվել են մեծ օթյակի կողմից։ Լիվերպուլի մեկ օթյակը վերացել է։ Չնայած ապստամբներից շատերը վերադարձել են խումբ կամ ընդհանրապես դուրս եկել ձախական մասոններից, սակայն նրանց վերաբերմունքի կոշտությունը օգնություն է ստացել Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող այլ օթյակների կողմից։ 1823 թվականին Լիվերպուլում ստեղծվել է նոր մեծ օթյակ, որն իրեն` ըստ հին սահմանադրության, անվանել է Անգլիայի ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակ։ 1825 թվականից այն հանդիպել է միայն Վիգանում։ Քանի որ սկզբնական վեճը հետզհետե մոռացվել ք, նրա տասներկու և ավելի օթյակները նորից խորտակվել են UGLE-ի կողմից, չնայած վերջինները չեն միացել մինչև 1913 թվականը։ Այն դադարեց գործել` որպես մեծ օթյակ, 1866 թվականին[12]։

Մեծ վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1753` Ռոբերտ Թըրներ
  • 1754–1756` Էդվարդ Վոն
  • 1756–1760` Վիլյամ Սթևարդ, Բլեսսինգթոնի 1-ին կոմս
  • 1760–1766` Թոմաս Էրսկին, Քելլիի 6-րդ կոմս
  • 1766–1770` Հոն. Թոմաս Մատթեոս
  • 1771–1774` Ջոն Մուրայ, Աթոլլի 3-րդ դուքս
  • 1775–1781` Ջոն Մուրայ, Աթոլլի 4-րդ դուքս
  • 1783–1791` Ռանդալ ՄաքԴոնել, Անթրիմի 6-րդ կոմս
  • 1791–1812` Ջոն Մուրայ, Աթոլլի 4-րդ դուքս
  • 1813` Արքայազն Էդվարդ Ավգուստ, Կենտի և Ստրատերնի դուքս[13]

Մեծ քարտողարական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1751` Ջոն Մորգան
  • 1752–1770` Լաուրենս Դերմոթ
  • 1771–1776` Վիլյամ Դիքեյ
  • 1777–1778` Ջեյմս Ջոնս
  • 1779–1782` Չարլզ Բիրբլոք
  • 1783–1784` Ռոբերտ Լեսլա
  • 1785–1789` Ջոն ՄըքՔորմիք
  • 1790–1813` Ռոբերտ Լեսլա[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J. Brown, Masonry in Wigan, Platt 1882
  2. 2,0 2,1 Grand Lodge of British Columbia and Yukon The Formation of the Grand Lodge of the Antients, I. R. Clarke, Ars Quatuor Coronatorum, vol 79 (1966), p. 270–73, retrieved 16 September 2012
  3. J. Ramsden Riley, Masonic Certificates, Quatuor Coronati Antigrapha, Vol VIII, 1891
  4. 4,0 4,1 F. De P. Castells, The Origin of the Masonic Degrees, (reprinted) Kessinger Publishing, 2003, pp 39–40
  5. The Minutes of the Grand Lodge of Freemasons of England, 1723–1739, Quatuor Coronatorum Antigrapha,Vol 10, 1913, p 259
  6. 6,0 6,1 Witham Matthew Bywater, Notes on Laurence Dermott G.S. and his Work, London, 1884.
  7. Association of Atholl Lodges Արխիվացված 26 Սեպտեմբեր 2013 Wayback Machine Ray Sheppard, Ahiman Rezon,retrieved 23 September 2012
  8. Google books Ahiman Rezon (pdf), 2nd edition, London, 1764, retrieved 30 June 2012
  9. Pietre Stones The Unlawful Societies Act of 1799, Dr Andrew Prescott, from M. D. J. Scanlan, ed., The Social Impact of Freemasonry on the Modern Western World The Canonbury Papers I (London: Canonbury Masonic Research Centre, 2002), pp. 116–134, retrieved 13 July 2012
  10. Encyclopedia of Freemasonry Արխիվացված 2019-01-03 Wayback Machine retrieved 17 July 2012
  11. The minimum number is still 5, UGLE constitutions, rule 188.
  12. E. B. Beesley, The History of the Wigan Grand Lodge, Manchester Association for Masonic Research, 1920.
  13. 13,0 13,1 Pietre Stones H. L. Haywood, An Account of the "Ancient" Grand Lodge, The Builder Magazine, April 1924, Volume X, Number 4, retrieved 17 September 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]