Անգլիական այգու ռոտոնդաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիական այգու ռոտոնդաներ, կառուցվել է 1912 թվականին, ճարտարապետ՝ Բ․ Մեհրաբյան[1]։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Երևանի Անգլիական այգու հարավ–արևմտյան սահմանին և ձգվում է Մալականների փողոցի երկայնքով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը բնութագրում է ազատ նախագծման սկզբունքը, չնայած որոշակի պարբերաբար կրկնվող ծավալապլանավորման լուծումների։ Կոպմոզիցիայի պլանը կանխատեսում է երկու ֆունկցիոնալ կոմպոնենտներ՝ քառակուսի պատը և այգու կողմ ուղղված բազմանկյուն ռոտոնդան իրար միացնող առանցքը։ Շքամուտքով մինյանց միացված պատերը ձևավորում են կոմպոզիցիայի կառուցվածքի սիմետրիկ կորիզը, որին կիսաշրջանաձև միանում են մյուս բաղադրիչները՝ տեսադաշտում ընդգծելով ռոտոնդայի ճակատամասը։ Ռոտանդան, որն իրենից ներկայացնում է կառույցի հանգուցային էլեմենտը, տարածական կոմպոզիցիայում ուշադրությունը իր վրա է կենտրոնացնում հատված կամարի և հղկված սյուների դեկորացիաներով, երկար թեքված ճաղաշարքով և նախշավոր, եռանկյուն վերնաճակատ մուտքով։ Կոմպոզիցիայում նրա ճարտարապետական նշանակությունը մեծացնում են ծավալների պարզությունն ու երիզված լինելը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гаспарян, Мариетта (2008). Архитектура Еревана XIX- Начала XX века. Ереван: Ушардзан. էջ 157. ISBN 978-99930-865-6-7.