Անատոլի Կորոլչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Կորոլչենկո
Ծնվել էապրիլի 12, 1922(1922-04-12) (102 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Անատոլի Ֆիլիպովիչ Կորոլչենկո (ռուս.՝ Анатолий Филиппович Корольченко, ապրիլի 12, 1922(1922-04-12), Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ), ռուս գրող, լրագրող, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Ֆիլիպովիչը ծնվել է Դոնի Ռոստովում։ Առաջին պատանեկան հրապարակումը եղել է 1936 թվականին «Լենինի թոռնիկները» թերթում։ 1940 թվականին տասներորդ դասարանն ավարտելուց հետո համալրել է Կարմիր բանակի շարքերը։ Զինվորական ծառայությունն անցել է Մոլդովայում։ 1941 թվականի նոյեմբերին վաղաժամկետ ավարտել է հետևակային ուսումնարանը՝ լեյտենանտի աստիճանով։ Ստալինգրադում նշանակվել է օդային-դեսանտային զորքերում, ղեկավարել է մարտական վաշտը, գումարտակը, մի քանի անգամ զինվորների հետ մարտնչել Կարելյան, Ուկրաինական 3-րդ և 2-րդ ռազմաճակատներում։ Մասնակցել է Սվիրսկ-Պետրոզավոդսկի, Բալատոնսկի, Վիեննայի, Պրահայի պաշտպանական գործողություններին։ Անատոլի Ֆիլիպովիչ Կորոլչենկոն արժանացել է չորս զինվորական շքանշանների, բազմաթիվ մեդալների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններից հետո ավարտել է Ռազմական մանկավարժական ինստիտուտը։ Անատոլի Ֆիլիպովիչը բանակում ծառայել է տարբեր պաշտոններում։ Զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է աֆրիկյան երկրներից մեկի բանակի Գլխավոր շտաբի ռազմական խորհրդատու։

Բանակից հեռանալուց հետո զբաղվել է գրական գործունեությամբ։ Համագործակցել է «Կրասնայա զվեզդա», «Կրասնոյե զնամյա», «Կոմսոմոլսկայա պրավդա» ռազմական թերթերի հետ։ 1963 թվականի մայիսին ընդունվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միություն։

1969 թվականին «Զվեզդա» ամսագրի երկու համարներում առաջին անգամ տպագրվել է նրա վավերագրական վեպը։ Նույն ամսագրում են հրապարակվել նաև նրա պատմվածքների ընտրանին, այնուհետև՝ ճանապարհորդական էսսեները։

1986 թվականին հրատարակվել է «Պլատով ատամանը» վեպը, որը պատմում է 1812 թվականի Հայրենական պատերազմի լեգենդար հերոս դոնյան ատամանի մասին[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Миусские рубежи (1971)
  • В стране большой Джериги (1976)
  • Сокрушение Миус-фронта (1978)
  • Десантники атакуют с неба (М., 1980)
  • И умер в Таганроге (1995)
  • Жуков. Фрагменты жизни полководца (1995)
  • Жуков приказал! (1996)
  • Маршал Рокоссовский (1997)
  • Генерал Скобелев (1997)
  • Выбитый генералитет (2000)
  • Нaд стaрой кaртой (2001)
  • Генерал Платов (2002)
  • Битва за Кавказ (2005)
  • Освобождение Вены (2005)
  • Маршалы победы (2006)
  • Неистовый Жуков (2007)
  • Раевский (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Корольченко Анатолий Филиппович | Ридли | Книги скачать, читать бесплатно». readli.net (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]