Անաշխատունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անաշխատունակություն, հիվանդության, հղիության, հաշմանդամության և այլ պատճառներով լրիվ կամ մասնագիտական աշխատունակության կորուստ։

Անաշխատունակության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են մշտական (կամ երկարատև) և ժամանակավոր անաշխատունակություն։ Մշտական կամ երկարատև անաշխատունակությունը կոչվում է հաշմանդամություն։ Ժամանակավոր անաշխատունակությունը լինում է լրիվ կամ մասնակի և համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարող է վերականգնվել։

Լրիվ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հիվանդը կորցնում է որևէ աշխատանք կատարելու կարողությունը և հատուկ ռեժիմի (անկողնային, տնային) կարիք ունի։

Մասնակի ժամանակավոր անաշխատունակության դեպքում հիվանդն ի վիճակի չէ կատարել նույն աշխատանքը, բայց կարող է զբաղվել մեկ այլ աշխատանքով։

ժամանակավոր անաշխատունակությունը որոշում է բժիշկը և ձևակերպում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որն աշխատանքից ժամանակավորապես ազատվելու և անաշխատունակության նպաստի իրավունք է տալիս, կամ աշխատանքից ու դասերից ազատման տեղեկանք։

Անաշխատունակության պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաշխատունակության հիմնական պատճառներն են հիվանդությունները կամ արտադրամասերում և կենցաղում դժբախտ պատահարները։

Իրավաբանորեն բժշկի ցուցումներով աշխատանքից ցանկացած ազատում, որը ձևակերպվում է անաշխատունակության թերթիկով կամ տեղեկանքով (հղիության և ծննդաբերության, կարանտինում գտնվելու, սուր վարակիչ հիվանդությունների հարուցիչակիրներին աշխատանքից ազատելու, ընտանիքի հիվանդ անդամներին խնամելու արձակուրդ), դիտվում է որպես ժամանակավոր անաշխատունակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 367
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։